Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն նվիրել է 55 դոլար արժողությամբ գլխարկ՝ «Make America Great Again» հայտնի քաղաքական կարգախոսով։ Այս մասին հաղորդում է Ynet պորտալը:
Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել ալ-Շարաայի հետ։ Երկու առաջնորդները հանդիպել են փակ դռների ետևում, և համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն չի եղել։
Սիրիացի առաջնորդը լրագրողներին ասել է, որ մտադիր է Թրամփի նվերը տանել Սիրիա։