Հուսով եմ` մեր ժողովուրդն ամուր նյարդեր ունի․ Եղոյանը՝ սահմանային կրակոցների մասին
Մայիսի 13, 2025

Հուսով եմ` մեր ժողովուրդն ամուր նյարդեր ունի․ Եղոյանը՝ սահմանային կրակոցների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հույս ունի, որ հայ ժողովուրդն «ամուր նյարդեր» ունի ու չի տրվի ադրբեջանական սադրանքներին կապված սահմանային կրակոցների հետ։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Այդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը, և ես հույս ունեմ, որ դուք էլ չեք նպաստի այդ հանրային անդորրի խախտմանը՝ խուճապ տարածելով»,- ասաց Եղոյանը` նկատի ունենալով լրագրողներին։

Ավելի վաղ՝ ՊՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն մայիսի 10–ին հայտնել էր, որ ադրբեջանցիները մայիսի 9–ին դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 13 Մայիսի 2025 13:44

Լրահոս