Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ
Հուլիսի 10, 2025

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

By Հուլիսի 10, 2025 8

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ 
Ներկայացվել է նաեւ ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով՝ երգչախմբի և նվագախմբի կատարմամբ, երգչախմբի կատարմամբ եւ նվագախմբի կատարմամբ։

ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:

ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025 17:13

Լրահոս