ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պոլիկլինիկաներից մեկում բժիշկները, նախապես համաձայնեցված սխեմայի շրջանակում, իրար մոտ այցերի են հերթագրվել, որպեսզի մայիս ամսվա ընթացքում՝ տոնական օրերից առաջ, մի քանի հավելյալ ազատ օր ունենան: Այդպիսով նրանք արհեստական հերթ են ստեղծել՝ իրական բուժառուներին զրկելով բժիշկների մոտ այցի հերթագրվելու հնարավորությունից:
Դեպքի մասին պատմել է Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարար Նատալյա Գովորուշկան առողջապահության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ Նա մանրամասնել է, որ օրինակ՝ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը այդ օրերի համար գրանցել է 37 այց՝ երկու ժամով կրճատելով բժիշկների աշխատաժամանակը, գրում է krsk.aif.ru-ն։
Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարարությունն արձագանքել է իրավիճակին։ Կատարվում է ծառայողական քննություն, հանգամանքների պարզաբանմամբ զբաղվում է դատախազությունը։