Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին։Այս մասին հաղորդում է
RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի
հայտարարությանը։
«Մենք վաղը սպասում ենք հրադադարի՝ լիակատար և երկարաժամկետ, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները երկարաձգելու իմաստ չկա։ Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ», - ընդգծել է նա։
Նախագահը նաև հավելել է , որ հույս ունի, որ այս անգամ ռուսները չեն փնտրի պատճառներ, թե ինչու չեն կարող։