Հոգևորականները շարժվում են դեպի Երևան։ Նրանց հետ է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որին ձերբակալելու որոշում է կայացրել Քննչական կոմիտեն։
Լրագրողը Սրբազանին հայտնեց Էդմոն Մարուքյանի գրառման մասին, ըստ որի՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
«Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»,– արձագանքեց Միքայել Սրբազանը։
«Դեռ կալանավոր չեք»,– նշեց լրագրողն, ինչին ի պատասխան Աջապահյանն ասաց․ «Կլինեմ»:
Նշենք, որ ի վերջո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենա, որպեսզի հասնի Երևան` քննչական կոմիտե: