Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ. ՍԱՏՄ
Հունիսի 19, 2025

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ. ՍԱՏՄ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:

Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` կասեցվել են «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44/6 հասցեում գործող մասնաճյուղի, Երևանի Էրեբունի 14 հասցեում գործող մասնաճյուղի, Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղի և Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղի արտադրական գործունեությունը։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն արձանագրվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

✔️Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

✔️ Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

✔️ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից։

Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ ևս ՍԱՏՄ կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի 2 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասը գործունեությունը։

Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

ԱՄՆ B-2 ռմբակոծիչները պատրաստ են հարվածել Իրանի ստորգետնյա օբյեկտներին

Չինաստանը երկու հետախուզական ռազմանավ է մտցրել Պարսից ծոց

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

Կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները

Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով