Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ
Սեպտեմբերի 07, 2025

Վրաստանի գյուղնախարարը ՀՀ չի գա. հայկական բեռնատարների հարցը կքննարկվի փոխնախարարի հետ

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, որն այսօր պետք է Հայաստան գար սահմանին կանգնած բեռնատարների հարցը քննարկելու համար, չեղարկել է այցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սոնգուշվիլիի այցի ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի։

«Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը անձամբ կապ է հաստատել նախարար Պապոյանի հետ։ Ներողություն են խնդրել ու հայտնել, որ նախարարն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանալու գալ, փոխնախարարն ինքը կգա»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Գերմանիայի կանցլեր

ԵՄ պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական Star նավթավերամշակման գործարանի վրա

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում

Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը հանդիպել են․ փոխադարձ այցելություններ են եղել ՀՀ տարածք և Ադրբեջանի տարածք

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն կործանիչներ, այլև ռումբեր և ականանետներ փոխանցել. The War Zone

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի դժգոհությանը

Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Խոլերայի համաճարակն ընդգրկել է Եմենի տարածքի 96 տոկոսը. ԶԼՄ

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ադրբեջան և Հայաստան. Ո՞վ է վերահսկելու խաղաղությունը - Deutsche Welle

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են