ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը
Հուլիսի 11, 2025

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը

Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։  

Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունն առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։ 

Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։

Նախագիծը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ հիմնավորելով փոփոխությունը տնտեսական և արդյունաբերական հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ։

Նրա խոսքով՝ ցեմենտը հանդիսանում է ռազմավարական նշանակության ապրանք, որի արտադրության շարունակականությունն ու ներքին շուկայի պահանջարկի տեղական ապահովվածությունը կարևոր են ազգային տնտեսության համար։ Սակայն վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գների կտրուկ նվազումը՝ պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ և էներգակիրների ցածր սակագներով, խաթարել է տեղական արտադրողների մրցունակությունը։ 2023 թվականին ներմուծվել է շուրջ 260 հազար տոննա ցեմենտ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 անգամ՝ կազմելով տեղական արտադրության մոտ 22.4 տոկոսը։ 2024 թվականին նույնպես արձանագրվել է շուրջ 65% ներմուծման աճ։

Զաքարյանը նշեց, որ տեղական արտադրության ինքնարժեքի գերակշիռ մասը ձևավորվում է էներգառեսուրսների ծախսերից, ինչի հետևանքով ներկրվող ցեմենտը վաճառվում է զգալիորեն ցածր գնով՝ մոտ 27,500 դրամ մեկ տոննայի դիմաց, մինչդեռ տեղական արտադրանքի միջին գինը հասնում է 35-37 հազար դրամի։

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ներմուծվող ցեմենտը ոչ միայն լրջորեն խաթարում է տեղական արտադրողների դիրքերը, այլև սպառնում է նրանց գոյությանը։ Նման պայմաններում նրանք կարող են կանգնել արտադրության դադարեցման, իսկ շուկան՝ ներմուծումից ամբողջական կախվածության առաջ, ինչը կվնասի մեր արդյունաբերական քաղաքականությանը և կբերի ցեմենտի գների անկանխատեսելի աճի»,- նշել էր փոխնախարարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով