Քարտեզը
Նոյեմբերի 10, 2025

Կիրակնօրյա մի առավոտ հայրիկը փորձում էր կենտրոնանալ դժվար զեկույցը պատրաստելու համար: Մայրիկը գնումների էր գնացել, իսկ օրն անձրևային էր, և փոքրիկ որդին ձանձրանում էր՝ չիմանալով ինչով զբաղվել: Նա անընդհատ խանգարում էր հայրիկին՝ թույլ չտալով կենտրոնանալ:

Վերջապես հայրիկը լուծումը գտավ: Նա ամսագրից պոկեց աշխարհի քարտեզը պատկերող էջը, պատռեց մանր կտորների ու հատակին նետելով՝ ասաց.

– Տղա՛ս, եթե կարողանաս քարտեզը հավաքել, ես քեզ պաղպաղակի գումար կտամ:

Որոշելով, որ որդու համար մինչև կեսօր զբաղմունք է գտել, անցավ իր գործին: Սակայն, տասը րոպե էլ չէր անցել, երբ աշխատասենյակի դուռը թակեցին, և որդին ներս մտավ՝ հավաքած քարտեզը ձեռքին: Հայրը շատ զարմացավ՝ տեսնելով, որ որդին բոլոր կտորներն այդքան արագ ու ճիշտ էր դասավորել:

– Ինչպե՞ս կարողացար այդքան արագ հավաքել, որդի՛ս,- հարցրեց հայրը:

– Հեշտ էր, հայրի՛կ,- պատասխանեց որդին:- Քարտեզի մյուս կողմում մի մարդու նկար էր: Ես ուղղակի շրջեցի թղթի կտորները, հավաքեցի մարդու դիմանկարն ու նորից ետ շրջեցի: Մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ապա աշխարհն էլ ճիշտ կլինի:

Եթե ձեզ շրջապատող աշխարհը ձեզ դուր չի գալիս, և դուք ուզում եք փոխել այն, ապա սկսեք ձեզնից:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելի սահմանին լարվածության սրացում. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ի զինաթափման գործում

Քաջարան-Ագարակ հատվածում թունելներ են կառուցվում (վիդեո)

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին