Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ
Նոյեմբերի 10, 2025

Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ

Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախաահայության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և հրապարակումների կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

«Քրեական գործը հարուցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ռոման Բաղդասարյան» օգտահաշվով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու` առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», - մանրամասնել են ՔԿ-ից:

ՔԿ–ից հայտնել են որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12–ին, քննությունը վարում է պետության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության քննության գլխավոր վարչությունը: Քննչական կոմիտեից միաժամանակ նշել են, որ բլոգերին այս պահին տրված չէ որևէ դատավարական կարգավիճակ:

Բաղդասարյանը հայտնի է որպես իշխող քաղաքական ուժի ակտիվ կողմնակից։ Նա բազմիցս կոշտ և նսեմացնող հայտարարություններ է արել Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հասցեին ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ