Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ
Նոյեմբերի 10, 2025

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ

Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում դպրոցի բակում։ Նրանք այստեղից որոշեցին շարժվել դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ծնողներից մեկը` այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8–ից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ նպատակով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։

«Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարեց ծնողներից մեկը:

Նա նշեց, որ ժամը 14:00–ին նախարարությունում կքննարկվի Ստեփանյանի բողոքը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են դեպի նախարարություն, շարունակելու ակցիան։ Նրանք պահանջում են, որ ծնողներին ևս ներառեն Ստեփանյանի բողոքարկման դիմումի քննարկման մեջ:

Ի դեպ, արդեն ԿԳՄՍՆ հասած ծնողներին հայտնել են, որ 6 հոգանոց պատվիրակությանը կընդունի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ