Ինչպես ստանալ կառուցապատման թույլտվություններ urban.e-gov.am հարթակով
Նոյեմբերի 10, 2025

Ինչպես ստանալ կառուցապատման թույլտվություններ urban.e-gov.am հարթակով

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:

Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է տեղեկատվական հոլովակ, որը նկարագրում է կառուցապատման թույլտվություններ ստանալու համար հարթակով դիմելու հիմնական քայլերն ինչպես նոր կառուցապատում նախաձեռնելու, այնպես էլ մինչև 2025թ. հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր ունենալու դեպքում։

Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները այսուհետ կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի նոր հեռախոսահամարներին՝ 011-621-621 և 011-621-622։ Տեխնիկական հարցերի դեպքում գործում են հարթակը սպասարկող VX Soft ընկերության 0-8000-2020 կամ 010-58-59-80 հեռախոսահամարները։

Քաղաքաշինության բնագավառի օրենսդրությանը համապատասխան թվային հարթակի կատարելագործումը շարունակվելու է՝ նպատակ ունենալով թափանցիկ դարձնել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի բոլոր մասնակիցների աշխատանքը, նվազագույնի հասցնել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների հետ շփումը, կրճատել ծախսվող ժամանակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ