Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին
Նոյեմբերի 10, 2025

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին

By Մայիսի 06, 2025 97

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնելն են 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկել են նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։

Ռուստամյանի խոսքով` իմպիչմենտի համար փողոցային պայքար է պետք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դեպքում գործընթացը կմտնի փակուղի։

«Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել, բայց դրա ուղղությամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պետք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթե չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթե անգամ սկսվի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպվելու, չի կարելի, այդ ձևերը փորձված են։ Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստված ես»,–ասաց նա։

Ռուստամյանն ընդգծեց, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ։

«Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թե ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել, շեղել մեզ մեր ծրագրերից, չի հաջողվելու։ Մեր տառապանքն էլ փորձ ունի, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք` «Արթուն ենք» շարժման անդամները հայտարարել էին, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և իրենք անվերապահ կաջակցեն նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։ Բայց եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ