Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից
Օգոստոսի 26, 2025

Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից

By Մայիսի 06, 2025 59

Գյումրիում տեղի է ունեցել ընտրություններ, ձևավորվել է ավագանին, ընտրել են քաղաքապետ ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ամենավատ կանխատեսումները հաստատվում են, որ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսելէ խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյան:

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հենց մյուս օրը՝ ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։

Հաջորդ քայլն այն է, որ համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ:

Կա յոթօրյա ժամկետ, որ համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է:

Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ այսինքն ճնշել են ՔՊ-ից, իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իրենց դիրքերը ուժեղացնե՞լ Գյումրիի ավագանիում, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել:

Ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայի, դա իշխանության շահն է: Այս միջամտությունը ըստ էության փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»,- ընդգծեց փաստաբանը:

Նա հայտարարեց, որ նման ձեռագիրը կանխատեսելի էր. «Ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ-որ այլ ավագանիներ ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ հինգ-վեց կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծել և այստեղ էլ գողանան իշխանությունը»:

Նա հավելեց, որ 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կշարունակեն իրենց բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, ավագանիում մեծամասնություն ունենալու եւ սեփական քաղաքապետին ընտրելու համար ՔՊ-ին չի բավականացնում 3 մանդատ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ