ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ Նազարյան
Օգոստոսի 26, 2025

ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու․ Գեղամ Նազարյան

By Մայիսի 05, 2025 48

Ես նշել եմ, որ այն նախաձեռնությունները, որի հիմքում կանգնած է Էդգար Ղազարյանը, ես ոչ միայն չեմ միանում, այլ ընդհանրապես չեմ էլ քննարկում անլուրջ մարդկանց անլուրջ առաջարկները, ինչի մասին էլ որ այն լինի: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին , թե ինչու չի ուզում միանալ նախաձեռնությանը: 

«Ես չեմ մասնակցում, ես նաև ասել էի, եթե նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից ՔՊ-ից 20 հոգի միանա Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը, ես չեմ միանա, միայն նրա պատճառով, որ Էդգար Ղազարյանն է հիմքում, որ այս մեր քաղաքական դաշտում նպաստեմ լրջության հաստատմանը, որովհետև հերիք է , քանի որ ինքնին անլուրջ և անպատասխանատու մարդ է, որը  վկայում է, որ Հայաստանում անլուրջ քաղաքական մթնոլորտ է»,-ասաց Նազարյանը:  

Լրագրողի հարցին, թե միգուցե սրանք  պատճառաբանություններ են, որպեսզի չմիանա գործընթացին՝ Նազարյանը պատասխանեց. «Ինչքան հիշում եմ, Էդգար Ղազարյանն ուզում էր մարդու իրավունքների պաշտպան դառնար, դրա համար անհարմար վիճակի մեջ գցեց Հայաստան խմբակցությանը»:  

Լրագրողի հարցին, որ եթե իմպիչմենթի գործընթացն այլ մարդիկ նախաձեռնեն, հնարավո՞ր է, որ ինքը միանա՝ պատասխանեց.

«Կենկրետ  իմ կողմից շատ հարգված ու լուրջ  մարդիկ լինեն, ես առաջին շարքերում կլինեմ, ես բոլորի ասածներն ու հայտարարությունները շատ ուշադիր կարդացել եմ, ու շատ տխրել եմ, որ ինչ են ասում իրենք: ՔՊ-ին կարող եմ միանալ հանուն պետության, իսկ Փաշինյանի իմպիչմենտին չեմ մասնակցելու»,-ասաց Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ միասնական թեկնածու երբեք չի լինելու: Դաշտը միասնական չէ՝ բոլոր օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներով:

«Ես հիմա ազատ եմ,  կարող է ինչ-որ մեկի հետ կապված կարծիքը չկիսեմ, ես ազատ խոսում եմ ճշմարտության մասին, որի իրավունքը չունեմ չասելու: Մարդկանց հերիք է խաբեն ու միմոսությամբ զբաղվեն»:

Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ ճանապարհով պետք է Փաշինյանին հեռացվի՝ Նազարյանը պատասախանեց. «Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա, մեկը համաժողովրդական համախմբումն է, մյուսը՝ հերթական ընտրություններն են»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ