Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ
Նոյեմբերի 10, 2025

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որպեսզի զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության  նախադպրոցական  ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։

Ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի վերաբերյալ տարբեր քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախադպրոցական մի շարք ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման ժամանակ կարող է խնդիր առաջանալ, քանի որ դեռևս կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք գործունեություն են իրականացնում բնակելի նշանակության տարածքներում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ծառայություն մատուցող կազմակերպություններն իրականացնում են նաև մինչև 4 ժամ տևողությամբ ծառայություն, առաջարկվում է վերանայել մանկավարժական կազմի հիմնական աշխատողների պահանջը, քանի որ օրվա մի մասը նշված մասնագետներն աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախատեսվում է հիմնական աշխատողների 80%-ի շեմն իջեցնել 50%-ի։

Նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող ոչ պետական կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և այլն), ինչպես նաև կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները։

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 13-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ