5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին
Նոյեմբերի 09, 2025

5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված հեռագրում։

Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից ցավակցություն և վշտակցություն է հայտնել, զորակցություն՝ զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։

Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։

Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ