Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի. Կառավարությունը լազերային համակարգեր է ձեռք բերել
Նոյեմբերի 09, 2025

Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի. Կառավարությունը լազերային համակարգեր է ձեռք բերել

Ապրիլի 30 դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81.900 նույնականացման քարտ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարը նկատեց՝ սրանք ընդամենը մուտք եղած դիմումներն են: Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի:

«Ըստ այդմ՝ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54.261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված:

Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրություն իրականացնենք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում է հնարավոր անել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի. «Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:

Նախարարը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64 հազար նույնականացման քարտ, 2024 թվականին՝ 161 հազար, իսկ 2025 թվականին 4 ամիսների կտրվածքով տրամադրված նույնականացման քարտերի թիվը մոտենում է նախորդ տարվա ծավալին:

Անդրադառնալով նույնականացման քարտերի հետ կապված գործընթացին և հայտարարագրման համակարգի ու մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին խոսակցություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հարգելի՛ գործընկերներ, ես ասում եմ՝ չի հետաձգվելու ոչ մի բան: Չի՛ հետաձգվելու: Բացարձակապե՛ս: Այս պահին ինչ ուժի մեջ է, այլևս ո՛չ մի հետաձգում: Որ նախարարն եկավ ասեց՝ հետաձգենք, ավելի լավ է՝ հրաժարականի դիմում գրի: Չգաք ասեք՝ հետաձգենք: Չկա հետաձգում»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ