Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է
Հուլիսի 15, 2025

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին հրապարակել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։ 

Ի դեպ, հենց այս արդարացման վճիռը չներվեց դատավորին, վերջինիս լիազորությունները դադարեցվել են։  

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 ՀՀ դրամը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կարող էր 50 օրվա փոխարեն 30 օր առաջարկել․ Լավրով

Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից. հայտնի է՝ ով նրան կփոխարինի

ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Փաշինյանը վերանշանակել է ԱԱԾ տնօրենի տեղակալների

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն

Ով է շանը մեքենային կապած ու քարշ տված տղամարդը

Շանը բուժօգնություն է ցուցաբերվել

Ուկրաինայի վարչապետ Շմիգալը հրաժարական է տվել. նա կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը

Մեծ Բրիտանիան նոր դեսպան է նշանակել Հայաստանում

Կոնկրետ ի՞նչ է ծխnւմ Նեթանյահուն. Արաղչին՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունների մասին 14:37 • 15.07.25

Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի տոմսային համակարգը կգործի վճարման 3 տարբերակով

ԱՄՆ նախագահը գտնվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության ճնշման տակ. Լավրով

Քենդալ և Քայլի Ջեններները չեն մասնակցել իրենց խորթ եղբոր՝ Բրոդիի հարսանիքին

ՌԴ շուկայում խախտումներով հայկական կոնյակների բաժինը աճել է մինչև 85%․ «Սոյուզկոնյակ»