«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան
Նոյեմբերի 04, 2025

«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան

«Ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես մարդ է, այս երկրի քաղաքացին է, իր խոսքն ունի ասելու։ Կարծում եմ` քաղաքական գործիչները պետք է միանան ու այդ նավակն առաջ տանեն։ Եթե քաղաքական գործիչները չկան, ապա հոգևորականները պետք է պրոցեսն առաջ տանեն»,- իր դեմ հարուցված գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ասելով, որ ոչ ողջունում, ոչ էլ քննադատում է Բագրատ սրբազանի սկսած շարժումը։

Միաժամանակ նա նշեց, որ ինքն այլևս չի հետաքրքրվում ներքաղաքական կյանքով. հենց հետաքրքրվում է, խնդիրներ է ունենում։

Ինչ վերաբերում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ապա Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ նա` որպես իր ենթակա, լավ աշխատող է եղել ու հիմա ինքը կոռեկտ չի համարում նրա մասին կարծիք հայտնելը։

«Ղազարյանն անպարկեշտ չի պահել իմ հանդեպ, իսկ, այ, Օսիպյանը… ծիծաղելի է»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով իր դեմ հարուցված գործով դատական գործընթացին՝ նա հայտարարեց, որ չի համակերպվի այն փաստի հետ, եթե իրեն մեղավոր համարեն։

«Ես մեղավոր չեմ։ Մնացած ամեն ինչ տիրոջ ու դատավորի ձեռքին է։ Ես ապավինում եմ տիրոջը»,- ընդգծեց նա։

Գասպարյանը չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։

«Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,- վստահեցրեց նա։

Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։

Նա խնդրեց՝ իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։

«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,- ավելացրեց Գասպարյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Իսկանդեր» հրթիռները զգալիորեն նվազեցրել են ԱՄՆ Patriot ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը

Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap

Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը

Իսրայելի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծը

3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը

Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են

Պեկինում կայացել է Միշուստինի և Սի Ծինփինի հանդիպումը

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է ՄԻԵԴ

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ

Դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին (տեսանյութ)

Արտաքին որոշ ուժերին և հայաստանյան մարիոնետներին պետք չէին Սերժ Սարգսյանի նախատեսած լուծումները. Զաքարյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)