Լիբանանում զենքով լի թունելների ցանց է հայտնաբերվել
Օգոստոսի 23, 2025

Լիբանանում զենքով լի թունելների ցանց է հայտնաբերվել

By Օգոստոսի 07, 2025 20

ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում՝ Իսրայելի սահմանների մոտ, հայտնաբերել են ստորգետնյա թունելների ընդարձակ ցանց: Այս մասին հայտարարել է Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևով սահմանված մեր գործունեության շրջանակում և լիբանանյան բանակի հետ սերտ համակարգմամբ UNIFIL-ի ուժերը հայտնաբերել են թունելների ցանց Թեյր Հարֆա, Զաբկին և Նակուրա բնակավայրերի մերձակայքում», - ասվում է Տենենտիի հայտարարության մեջ:

Նա հստակեցրել է, որ թունելներում հայտնաբերվել են թաքստոցներ, հրետանային և հրթիռային կայանքներ, հարյուրավոր արկեր և հրթիռներ, հակահետևակային և հակատանկային ականներ, ինչպես նաև այլ պայթուցիկ սարքեր:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը: Իսրայելի զինված ուժերը շարունակում են գտնվել Լիբանանի հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսային հատվածում:

Իսրայելական բանակը հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին՝ այդ շարժման մարտական թևի ղեկավար կազմին չեզոքացնելու նպատակով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջnւկային ծրագրի շուրջ զարգացումները