Իսրայելը մտադիր է Գազայի վերահսկողությունը ստանձնել, ապա այն հանձնել արաբական ուժերին. Նեթանյահու
Օգոստոսի 23, 2025

Իսրայելը մտադիր է Գազայի վերահսկողությունը ստանձնել, ապա այն հանձնել արաբական ուժերին. Նեթանյահու

By Օգոստոսի 07, 2025 17

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը « անեքսիայի չի ենթարկի Գազան» և նախատեսում է տարածքի վերահսկողությունը հանձնել «անցումային կառավարման մարմնին», գրում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը մտադիր է Գազայի ամբողջ տարածքի ռազմական վերահսկողությունը ստանձնել և, ի վերջո, այն հանձնել զինված ուժերին, որոնք պատշաճ կերպով կկառավարեն այն։ 

«Ցանկանում ենք ունենալ անվտանգության պարագիծ։ Չենք ուզում կառավարել այն։ Ցանկանում ենք այն հանձնել արաբական ուժերին, որոնք պատշաճ կերպով կկառավարեն այն՝ առանց մեզ սպառնալու, և Գազայի ժողովրդի համար լավ կյանք [կապահովեն]»,- հայտարարել է նա։ 

Նեթանյահուն վերահաստատել է Իսրայելի հիմնական նպատակները՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար լուծարումը և մնացած բոլոր պատանդների անվերապահ վերադարձը։ Նա վստահեցրել է, որ հակամարտությունը կարող է արագ ավարտվել, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքերը և ազատ արձակի պատանդներին։ 

Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր ավելի ուշ պետք է հանդիպի՝ Գազայի հատվածի լիակատար ռազմական օկուպացիայի վերաբերյալ կարևոր քննարկման համար։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 07 Օգոստոսի 2025 21:30

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջnւկային ծրագրի շուրջ զարգացումները