Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները
Նոյեմբերի 11, 2025

Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները

Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Այս մասին միացյալ հայտարարություն են տարածել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները՝ արձագանքելով վարչապետի կողմից արդեն մոտ 2 շաբաթ շարունակվող արշավին։

«Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ։

Թեմական խորհուրդների կարծիքով՝ 2018 ի վեր ՀՀ իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը։

Խորհուրդները խստորեն դատապարտում են այս հայտարարությունները, դրանք եղկելի անվանում և զորակցություն հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից»,- եզրափակվում է հայտարարությունը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում քաշքշուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի ծրագրերի առանցքային տարրը

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 11-ին

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

Թրամփը հայտարարել է, որ ապագայում կրկին բանակցություններ կվարի աշ-Շարաայի հետ

Ինչ է նվիրել Թրամփը Սիրիայի նախագահին

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ. Financial Times

Իր ելույթը խմբագրելու համար Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ

Ո՞ր դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված. Գալյան

Սահմանազատման գործընթացի որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին. ՔՊ–ական պատգամավոր

Թբիլիսյան խճուղու «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը

Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի համար. Թրամփ

Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակերի համար. Էկոնոմիկայի փոխնախարար