«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին
Նոյեմբերի 11, 2025

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին․

ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև լարված իրավիճակի ֆոնին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին տարածվող լուրերը սուտ են։ Բացարձակ կեղծ տեղեկություն է, թե իբր. «Կյանքի Խոսքը Վեհարանը գրոհելու համար տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց Կյանքի Խոսքի հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ»։

Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգավոր սադրանք, կրոնական ատելության և թշնամության հրահրում։

Հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․

1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։

2․ Մենք միշտ հարգալից ենք արտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նկատմամբ։

3․ Մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինչպես նաև միմյանց գործերին և գործառույթներին չմիջամտելու հանձնառություն։

4․ Մեր աղոթքն է, որ ստեղծված իրավիճակը լուծվի փոխըմբռնման և խաղաղ երկխոսության եղանակով։

Ի վերջո, հորդորում ենք բոլորին ձեռնպահ մնալ սուտ և կեղծ տեղեկություններ տարածելուց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եղանակը կտաքանա․ Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +26–ի

Կանխվել է «Կինժալ» հրթիռով ռուսական ՄիԳ-31-ն առևանգելու ուկրաինա-բրիտանական գործողությունը

Պորտուգալիայի հավաքականը կnրուստներ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ

Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում. «Ժողովուրդ»

Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն․ «Հրապարակ»

Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ»

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար

Թուրքիայում ավելի քան 1,000 ֆուտբոլիստ զրկվել է խաղալու իրավունքից

Իսրայելի և Իրանի միջև զինված հակшմшրտությունն անխուսափելի է. NYT

Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, պատրաստ ենք դուրս գալ, պահանջատեր ենք մեր տարածքների համար. ՔՊ-ականը՝ անկլավ-էքսկլավների մասին

Գրասենյակում չափազանց շատ բույսերը սթրես են առաջացնում. հետազոտություն

Աշխարհում միայն մի կետ կա, որը միացնում է միանգամից երեք օվկիանոս

Արամ Ա-ն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին

Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմը միայն ժամանակի հարց է. The New York Times

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները