Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին
Մայիսի 01, 2025

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կվերականգնվեն, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը չորեքշաբթի մասնակցում է ռուսական «Գիտելիք» ընկերության կազմզկերպած «Գիտելիք։ Առաջինը» դաշնային կրթական մարաթոնին։

«Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր (Հայրենական մեծ պատերազմի ժամանակ - խմբ.)՝ սպիտակ և սև, կարմիր և շագանակագույն... Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

«Գիտելիքներ։ Առաջինը» մարաթոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այն տեղի կունենա ապրիլի 28-30-ը Ռուսաստանի տասը՝ Մոսկվա, Կազան, Վլադիկավկազ, Օմսկ, Պերմ, Սևաստոպոլ, Ռյազան, Սալեխարդ, Սանկտ Պետերբուրգ և Յուժնո-Սախալինսկ քաղաքներում։ Մոսկվայում մարաթոնը տեղի է ունենում «Поклонная гора» հուշահամալիրի վրա գտնվող Հաղթանակի թանգարանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս