Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph
Հուլիսի 15, 2025

Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

By Հուլիսի 15, 2025 6

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները՝ դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուս ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչեցին սպառնալիքներ Բաքուն «երեք օրում գրավելու» մասին։ Թեև կողմերի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրական է և Մոսկվայի համար վտանգավոր, քանի որ Հայաստանը, 30 տարի շարունակ Ադրբեջանի հետ դաժան պատերազմներ մղելուց հետո, միանում է իր վաղեմի թշնամուն՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝  «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտին» վերտառությամբ հոդվածում, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը հանդիպել են՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները` Tert.am), որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կհանդիսանա Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ  Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ դնել: », - նշում է աղբյուրը։

«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - ասել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (բրիտանական պաշտպանության ոլորտի վերլուծական կենտրոն) միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:

 «Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - նշում է աղբյուրը։ 

The Telegraph-ը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Էրդողանը վերջերս հանդիպել են Ստամբուլում, ինչը զգալի քայլ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական բացակայությունը։ Էրդողանը նշել է, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) հարցում դրսևորում է «ավելի ճկուն մոտեցում»։

Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությանը, ապա, ըստ հոդվածի, դրա թուլացումը սկսվել էր 2023-ին՝ երբ ռուս խաղաղապահները չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողություններին Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրեթե ողջ հայկական բնակչությունը փախել է, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտման համար։ Դրանից հետո Փաշինյանը դիմել է Արևմուտքին և սկսել հաշտեցման ուղի Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե այն թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս տեսակետը ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, իսկ Փաշինյանն ունի աշխարհում ցանկացած առաջնորդի ամենացածր վարկանիշներից մեկը:

Պարբերականը եզրափակում է, որ այս ամենի ֆոնին Հայաստանը և Ադրբեջանը, որոնք մի ժամանակ դիտարկվում էին որպես խորհրդային արբանյակներ, այժմ նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելի կառավարությունը կոչ է անում «վերացնել» Սիրիայի նոր առաջնորդին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի

Տեղատարափ` Վանաձորում

Պուտինը լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները. Reuters

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին. Խայալ Մուազզին

Քիմ Քարդաշյանը նոր իրական շոու կներկայացնի

«Զանգեզուրի միջանցքի» ամերիկա-թուրքական նախաձեռնությունը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկման շարունակությունն է. «Кавказарь»

Մոսկվայում ջրհեղեղների ֆոնին կայծակը կրկին հարվածել է Օստանկինոյի հեռուստաաշտարակին

Չինաստանը կարող է նշանակալի դեր խաղալ Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական գործընթացում. Բաղայի

Եթե Վրաստանը չբավարարի առանց վիզայի ռեժիմի պայմանները, այն կկասեցվի. Կալաս

Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը

Իսրայելը հարվածել է Սիրիային

Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով

Արևմուտքը Ռուսաստանին կոտրելու վերջին փորձն է անում. նախկին վարչապետ

Մելանյան Թրամփին համոզել է, որ Պուտինը դրժում է խոստումները