Հայաստանից ավելի քան 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորի Ռուսաստանի համալսարաններում, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Շնորհավորելով ապագա ուսանողներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այս տարի չափանիշներն ավելի խիստ էին, սակայն 209 դիմորդ հաջողությամբ անցել է ընտրությունը։
«Սա առիթ է ձեզ հատուկ շնորհավորելու համար։ Դուք հաջողությամբ հաղթահարել եք քննություններն ու ընդունվել եք համալսարաններ։ Կեցցե՛ք դուք։ Վստահ եմ, որ նույնիսկ Ռուսաստանում լինելով՝ պատվով կկրեք ուսանողի կոչումը»։
Դիվանագետը վստահ է, որ Ռուսաստանում նրանց ոչ միայն ուսումնառություն է սպասում, այլև նոր հարաբերություններ, նոր ընկերներ և ծանոթություն շատ հարուստ և բազմազգ մշակույթի հետ։