Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին
Հուլիսի 11, 2025

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

By Հուլիսի 11, 2025 3

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետն ընդգծել է, որ դրա հիմնական ուղղությունները ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք հետևյալ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ», – ասել է Գալուզինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս