Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով
Հունիսի 09, 2025

Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով

Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։

Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։
Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես։
Ասեմ՝ դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։

Դու իրականացնում ես Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։
Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն,նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։
Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում,բայց «թքեց փայտիկին»։

Հիմա էլ դու՞…

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին», – եզրափակել է Շարմազանովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս