Իսրայելի կանոնավոր բանակի բոլոր հետևակային և զրահատանկային բրիգադները ներկայումս տեղակայված են Գազայի հատվածում՝ նախապատրաստվող հարձակման ֆոնին, հայտնում է The Times of Israel-ը։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում գործում է հինգ դիվիզիա՝ տասնյակ հազարավոր զինծառայողներով։
Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել պատանդների հարցով գործարքին, բանակը կուժեղացնի հարձակումը։