Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ․ Իրանի ԱԳ նախարար
Մայիսի 23, 2025

Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ, հայտնում է Tasnim-ը։

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Արաղչին հայտարարել է, որ Իրանն արդեն արձագանքել է ԱՄՆ-ի «անտրամաբանական պահանջներին»։ Նա հաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ երկրի իրավունքները պաշտպանելու հարցում։

«Հարստացումը (Իրանում) կշարունակվի համաձայնագրով կամ առանց դրա։ Սակայն մենք պատրաստ կլինենք, եթե մյուս կողմերը ձգտեն Իրանի խաղաղ (միջուկային) ծրագրի թափանցիկությանը»,- ասել է Արաղչին։

Պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների հինգերորդ փուլի մասին հարցին՝ Արաղչին ասել է. «Մենք գնահատում ենք՝ արժե՞ արդյոք մասնակցել բանակցությունների հաջորդ փուլին»։

Նա նշել է, որ Իրանը գնահատում է, թե արդյոք կարող են արդյունավետ բանակցություններ տեղի ունենալ այն ժամանակ և այն վայրում, որոնք առաջարկվել են բանակցությունների հաջորդ փուլի համար։

Արաղչին հավելել է, որ Իրանը մերժում է բանակցությունների սեղանի շուրջ չափազանցված պահանջները, թեև երբեք չի հրաժարվել դիվանագիտությունից։ Նա ընդգծել է, որ Իրանին իր իրավունքներից զրկելուն ուղղված պահանջների մասին խոսք լինել չի կարող։

Ապրիլի 12-ից Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025 16:38

Լրահոս

Ֆոտո

2025 թ-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ

Վրաստանի բանկը սահմանափակել է ռուսաստանցիների համար գնումների վճարումը

Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրեն

Թրամփը կմասնակցի Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին. Սպիտակ տուն

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման անվանացանկը

Ով է ընտրվել Արցախի խորհրդարանի նախագահ

Հնդիկ գործարարները բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ֆրանսիան և Չինաստանը կողմ են Ուկրաինայում խաղաղությանը․ Մակրոն

Պուտինը խոսել է սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման մասին

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր ԱԹՍ

Քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր

Քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից