ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցախմբի 13 անդամ
Մայիսի 23, 2025

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցախմբի 13 անդամ

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու համար կասկածվող 13 մարդ։ Նրանց սպառնում են լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, զենքի ապօրինի պահում, բանկային և էլեկտրոնային խարդախություն և ավելի քան 80 միլիոն դոլար արժողությամբ ապրանքների գողություն, հայտնում է ABC News-ը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Լոս Անջելեսի Սան Վելլի շրջանում գտնվող առանձնատունը, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում գտնվող այլ սեփականություններ:

Լոս Անջելեսի դատախազ Բիլալ Էսսայլիի գրասենյակի համաձայն՝ գործողության ընթացքում ձերբակալվել են հայկական կազմակերպված հանցավորության սինդիկատի 13 անդամ, այդ թվում՝ 41-ամյա Արա Արթունին (մեղադրվում է մահափորձի համար՝ ռեկետ իրականացնելու նպատակով), 46-ամյա Ռոբերտ Ամիրյանը (մեղադրվում է առևանգման համար), 50-ամյա Վահան Հարությունյանը,  45-ամյա Լևոն Առաքելյանը:

ԱՄՆ դատախազները նաև հայտնել են, որ 83 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են գողացվել Amazon-ից՝ սինդիկատի անդամների կողմից կազմակերպված բեռների գողության սխեմայի շրջանակում։

«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործում էր միջազգային կարտելի կառուցվածքով և դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հասարակական անվտանգությանը և խաթարելով օրինական առևտրի և մատակարարման շղթաները»:

Հաղորդվում է, որ երեքշաբթի տեղի ունեցած գործողության ընթացքում իրավապահները առգրավել են մոտ 100,000 դոլար կանխիկ գումար, երեք զրահամեքենա և 14 հրազեն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2025 թ-ի ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ

Վրաստանի բանկը սահմանափակել է ռուսաստանցիների համար գնումների վճարումը

Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կստորագրեն

Թրամփը կմասնակցի Կանադայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին. Սպիտակ տուն

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման անվանացանկը

Ով է ընտրվել Արցախի խորհրդարանի նախագահ

Հնդիկ գործարարները բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ֆրանսիան և Չինաստանը կողմ են Ուկրաինայում խաղաղությանը․ Մակրոն

Պուտինը խոսել է սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման մասին

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր ԱԹՍ

Քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր

Քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից