Ակունք գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. ուղեւորը մահացել է
Մայիսի 05, 2025

Ակունք գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. ուղեւորը մահացել է

Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Maserati» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։

Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչու է անհրաժեշտ խնձոր ուտել

Եթե վիզա ստանալիս ստել եք, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը հայտարարել է, որ միշտ մտածում է իրավահաջորդի մասին

Լույս չի լինելու․ հասցեներ

Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Պայթյուն Մոսկվայի բնակելի շենքերից մեկում․ կան զոհեր

Ջուրը տարել է 120․000 դոլարանոց Mercedes-ը՝ մինչ վարորդը լողափում հիանում էր մայրամուտով

Չեխիայում 2 զբոսաշրջիկ լեռնագնացության ժամանակ հայտնաբերել են 340,000 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամների գաղտնարան

Տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Նոր պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Սիրեկանների չորս տեսակ. թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր

Բրազիլիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Լեդի Գագայի համերգի ժամանակ

Սին հույսեր չեմ տալիս, բայց գալու է նպատակը առաջ տանելու ժամանակը. Սերժ Սարգսյան. Տեսանյութ