Արցախի նախագահը ինտենսիվ հարցաքննվում է. ArmLur.am
Նոյեմբերի 11, 2025

Արցախի նախագահը ինտենսիվ հարցաքննվում է. ArmLur.am

ArmLur.am–ը գրում է.

«ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկություններով, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։

Հիշեցնենք, որ մեդիահարթակներում վաղուց շրջանառվում էր տեղեկություն առ այն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում, ինչը նշանակում է, որ ինչ որ 2026թ ընտրություններին ընդառաջ գործընթացներ են զարգանում Շահրամանյանի շուրջ:

ArmLur.am-ը այս առիթով կապ հաստատեց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ՝ պարզելու, թե ինչ մեղադրանքի շրջանակներում է հարցաքննվել Արցախի նախագահը և ինչ սպասել այդ ինտենսիվ հարցաքննությունից: Փաստաբանը հրաժարվեց խոսել գործի մանրամասներից և պատասխանել հարցերին՝ միայն տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով»։

Փաստաբան Ռոման Երիցյանը, անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, գրել է.

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։

Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։

Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արամ Ա-ն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին

Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմը միայն ժամանակի հարց է. The New York Times

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմում է մոտավորապես 8,970 ԱՄՆ դոլար․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Չինաստանը դադարեցրել է նավահանգստային մաքսատուրքերի գանձումն ամերիկյան նավերի նկատմամբ

Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ ՌԴ ԱԳՆ

Աբովյանում երիտասարդների են դանակահարել. մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Վեհափառի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը կեղծ է

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավճիռը կապ չունի արդարադատության հետ, նա քաղբանտարկյալ է․ փաստաբան

Արևմուտքում բացահայտել են Սու-57-ի եզակի առավելությունները

Արմավիրում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը կողաշրջվել է և բшխվել ծառին․ կա վիրшվոր

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին

Իսրայելից հարվածների դեպքում Իրանը միաժամանակ հազարավոր հրթիռներ կարձակի Իսրայելի ուղղությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահը վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից

Հայաստանում որքա՞ն ժամանակ կկարողանան կուտակել արևային էներգիան․ պարզաբանում է մասնագետը