ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը
Հուլիսի 11, 2025

ՌԴ զինվորականները Սարդարապատում հարգել են թուրքերի դեմ մարտնչած հայերի և ռուսների հիշատակը

ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ավիախմբի դասակը մի քանի ռուս սպաների, ՀՀ ԶՈւ փոխգնդապետի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարության ուղեկցությամբ այսօր ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան առջև:

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

107 տարի առաջ այս օրերին հայկական զինված կազմավորումներն ու աշխարհազորը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կատաղի մարտեր էին մղում, որոնք մայիսի 28-ին պսակվեցին թուրքական ագրեսիայի հետմղմամբ և պատմական հաղթանակով: Նույն օրն առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական Իգոր Սելիվերստովը նշել է, որ Սարդարապատի ճակատամարտը թուրքական բանակին կանգնեցրած հայերի և ռուսների քաջության, հերոսության և ռազմական հանճարի պատմությունն է։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

«Այստեղ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի դեմ կռվել են զինվորներ և սպաներ, որոնք մարտական ​​փորձ են ձեռք բերել Ռուսական կայսերական բանակում ծառայելիս։ Նրանց թվում էին գեներալներ Սիլիկյանը, Վիշինսկին, գնդապետներ Բեկ-Փիրումյանը, կապիտան Շումովը և շատ ուրիշներ»,-նշել է Սելիվեստրովը։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շարունակել է ազգային արխիվներում հայ գիտնականների կողմից հայտնաբերված պատմական փաստերը ներկայացնելու էստաֆետը։ Զինվորականների շարքի առջև նա պատմել է, որ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Կովկասյան ճակատի կազմաքանդումից հետո ռուսական զորքերի մեծ մասը լքել էին Անդրկովկասը։ Սակայն որոշ սպաներ և զինվորներ մնացել էին, և նրանք գիտակցաբար մասնակցեցին հայկական զինված ուժերի կազմավորմանը՝ կիսելով հայերի ճակատագիրը։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

1918 թվականի մարտին գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ կազմավորվեց Հայկական կորպուսը։ Կորպուսի շտաբի պետը գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին էր՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևի ակադեմիայի շրջանավարտ, որը նախկինում ղեկավարել էր Երևանի լեյբ-գրենադերական գունդը։ Կորպուսի շտաբի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուսներ էին։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս սպաներն ու զինվորները կռվել են հայերի հետ ուս ուսի։ Հայկական 5-րդ գնդում շտաբի պետը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն էր, պարտիզանական հրաձգային գնդի հրամանատարը կազակ էր՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովը։ Փոխգնդապետ Պավել Զոլոտարյովը ղեկավարում էր 1-ին հատուկ հեծելազորային գունդը, որը բաղկացած էր հայերից և ռուսներից և առանցքային դեր խաղաց Սարդարապատի կայարանի ազատագրման գործում։

Առանձին հիշատակման է արժանի գեներալ Եվգենի Վիշինսկին, որը կռվել է ոչ միայն Սարդարապատի ճակատամատում, այլև ավելի վաղ` Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում։«Բացի ռազմական տաղանդից, նա հետաքրքրություն է ցուցաբերել ազգագրության և Անդրկովկասի նկատմամբ, որտեղ էլ ավարտել է իր կյանքի ուղին. նա մահացել է 1918 թվականի սեպտեմբերի 30-ին և թաղվել Դիլիջանի ռուսական տաճարի բակում։ Այնտեղ է հանգչում նաև Սարդարապատի հերոս, գնդապետ Պերեկրյոստովը»,-ասել է Ֆեֆիլովը։Նա նաև հիշեցրել է, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարը լեգենդար Դրոն էր, իսկ հայերի և ռուսների պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը: Հետպատերազմյան տարիներին ռուս սպաները շարունակեցին ծառայել հայկական պետությանը։ Միխայիլ Զենկևիչը դարձավ բանակի շտաբի պետ, Նիկոլայ Կլիխը ղեկավարում էր հրետանային գումարտակը, իսկ գեներալներ Կազիմիրսկին, Տիմչենկոն, Խոմելկովը և այլք կանգնած էին հայկական բանակի կազմավորման ակունքներում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի Հանրապետությունը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված. ՀՀ ԱԳՆ

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով