Երկքաղաքացիները կարո՞ղ են առանց քննության ստանալ հայկական վարորդական վկայականներ. հարցը պարզաբանել է ՆԳ փոխնախարարը
Հուլիսի 10, 2025

Երկքաղաքացիները կարո՞ղ են առանց քննության ստանալ հայկական վարորդական վկայականներ. հարցը պարզաբանել է ՆԳ փոխնախարարը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:

Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:

Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:

Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:

«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:

Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է. «Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր:

Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորությունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին՝ հատելով 113 հազար ԱՄՆ դոլարի շեմը

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Շուկայական կապիտալիզացիայով ամենամեծ ակտիվներն ունեն Apple-ը, Microsoft-ը, NVIDIA-ն և Amazon-ը

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ հրթիռներ կտրամադրի