Պեղումներ են կատարվել Նորավանքի վանական համալիրում․ մանրամասներ
Օգոստոսի 23, 2025

Պեղումներ են կատարվել Նորավանքի վանական համալիրում․ մանրամասներ

Վայոց ձորի թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 6-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Մերի Սաֆարյան) պեղումներ իրականացրեց Նորավանքի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու (կառ. 1339 թ.) դամբարանային կիսագետնափոր կառույցի ներսում։ Պեղումները կատարվեցին առաջիկայում տվյալ հատվածում իրականացվելիք մաքրման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում։

Նկատենք, որ ավելի վաղ սրահի հարավ-կենտրոնական մասում բացվել էր տապանաքարի ստորին կես։ Այդ սալատապանի վրա ակոսագծով մարդկային 2 պատկեր էր ուրվագծված, որը մասնագետներին թույլ էր տվել ենթադրելու տվյալ հատվածում երկու անձի հուղարկավորում։ Այս ենթադրությունը հաստատվեց պեղման ընթացքում։ Նախ բացվեց տարեց կնոջ կմախքը` մեջքի վրա պառկած, ձեռքերը որովայնին դրված, քրիստոնեական ծեսով թաղված։ Ստուգողական փոքրիկ փոսորակի շնորհիվ հնարավոր եղավ նաև հաստատելու առաջին թաղմանը կից երկրորդ թաղման առկայությունը։ Ենթադրաբար այս ննջեցյալը տղամարդ է։

Պեղումներով բացված աճյուններից վերցվել են համապատասխան փորձանմուշներ՝ լաբորատոր ուսումնասիրությունների նպատակով։ Համապատասխան չափագրումներից և անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելուց հետո թաղումները ծածկվել և բերվել են իրենց նախնական տեսքին։

Թեև պեղումներն ունեին փոքր ծավալ, սակայն արդյունքները գոհացուցիչ էին և ամբողջությամբ բավարար հետագա բարեկարգման նախագծի կազմման համար։ Նյութերի մշակվելուց և համապատասխան ուսումնասիրությունից հետո ամբողջական տվյալները հասանելի կլինեն հետազոտղներին և հետաքրքրվողներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջnւկային ծրագրի շուրջ զարգացումները

Պուտինն Ալյասկայում երեք պահանջ է ներկայացրել

Ուկրաինական կործանիչը վթարի է ենթարկվել, օդաչուն զոհվել է

Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

Վիրավորներ՝ Արագածոտնում․ վիճաբանություն, ծեծկռտուք. օպերատիվ են գործել Ապարանի ոստիկանները

Փաշինյանը պատրաստվում է կադրային վերադասավորումների․ արտահերթ ընտրություն չի լինի. «Ժողովուրդ»

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը