Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am
Նոյեմբերի 11, 2025

Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից:

Տվյալները հրապարակել է Factor.am-ը․

«Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։ Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։

Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։ Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։

Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։

Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արամ Ա-ն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին

Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմը միայն ժամանակի հարց է. The New York Times

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահների բանակցությունները

Հայաստանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմում է մոտավորապես 8,970 ԱՄՆ դոլար․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Չինաստանը դադարեցրել է նավահանգստային մաքսատուրքերի գանձումն ամերիկյան նավերի նկատմամբ

Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ ՌԴ ԱԳՆ

Աբովյանում երիտասարդների են դանակահարել. մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Վեհափառի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը կեղծ է

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավճիռը կապ չունի արդարադատության հետ, նա քաղբանտարկյալ է․ փաստաբան

Արևմուտքում բացահայտել են Սու-57-ի եզակի առավելությունները

Արմավիրում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը կողաշրջվել է և բшխվել ծառին․ կա վիրшվոր

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին

Իսրայելից հարվածների դեպքում Իրանը միաժամանակ հազարավոր հրթիռներ կարձակի Իսրայելի ուղղությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահը վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից

Հայաստանում որքա՞ն ժամանակ կկարողանան կուտակել արևային էներգիան․ պարզաբանում է մասնագետը