Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Պարոն Կոնջորյան, ես կարող եմ քվուր ուտել, բայց դու կարո՞ղ ես երդվել, որ Փաշինյանը չի հրահանգել Գլխավոր դատախազին. Տեսանյութ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Հնդկաստան։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ Պուտինն ընդունել է Հնդկաստանի կառավարության ղեկավարի հրավերը։
Հունվարի վերջին Պուտինը Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններն անվանել էր «առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերություն»։ Նա հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը «բավարարում է բարեկամ ժողովուրդների հիմնարար շահերը»։
Վլադիմիր Զելենսկին կորցրել է Ուկրաինայի զինված ուժերի մի մասի վերահսկողությունը, որը հիմնականում բաղկացած է ազգայնականներից և օտարերկրյա վարձկաններից:
Այս մասին Ria Novosti-ին հայտնել է Ղրիմի տարածաշրջանի Պետդումայի պատգամավոր, անվտանգության հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը:
«Զելենսկու թերահավատությունը կայանում է Ուկրաինայի զինված ուժերի մի մասի նկատմամբ նրա վերահսկողության լիակատար բացակայության մեջ, որը հիմնականում բաղկացած է երդվյալ նացիստներից և օտարերկրյա վարձկաններից։ Վերջիններս գտնվում են բրիտանացիների անմիջական հրամանատարության ներքո», - ասել է Շերեմետը:
Նրա խոսքով՝ Զելենսկու հետ խաղաղության շուրջ համաձայնության գալու բոլոր փորձերը ժամանակի ապարդյուն վատնում են, քանի որ նա կենտրոնացած է ռազմական հակամարտության շարունակման վրա՝ իշխանության ղեկին մնալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկիր ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ Իսկ ավտոպահեստամասերի նկատմամբ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մայիսից կամ ավելի ուշ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թրամփը հայտարարել է, որ այս քայլը կհանգեցնի ավտոարդյունաբերության ոլորտում «հսկայական աճի», ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ավելացման։Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի ԱՄՆ-ում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի և կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։
ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է շուրջ 8 միլիոն ավտոմեքենա։ Մեքսիկան ԱՄՆ մեքենաների ամենախոշոր մատակարարն է, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան և Գերմանիան։ Ամերիկյան ավտոարտադրողներից շատերը գործարաններ ունեն Մեքսիկայում և Կանադայում, քանի որ երեք երկրների միջև տարիներ շարունակ գործել է ազատ առևտրի համաձայնագիրը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ հրամանը կտարածվի ոչ միայն պատրաստի ավտոմեքենաների, այլևս ավտոպահեստամասերի վրա։
Սակայն Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ավտոպահեստամասերի համար առայժմ բացառություն կարվի, մինչ սահմանապահ ծառայությունը ներդնում է մաքսերը գնահատելու համակարգ։
Թրամփին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք մաքսատուրքեր սահմանելու որոշումը հետագայում կփոխվի, սակայն նա բացասական է պատասխանել՝ հավելելով, որ «սա մշտական է»։«Եթե ձեր մեքենան արտադրեք Միացյալ Նահանգներում, ոչ մի մաքսատուրք չի լինի», – ասել է ԱՄՆ նախագահը։
Մաքսատուրքերի սահմանման ֆոնին General Motors-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 3%-ով։ Նման միտում են ցույց տվել նաև այլ ավտոարտադրողները, այդ թվում՝ Ford-ը։ Տոկիոյում ևս նվազել են այնպիսի արտադրողների բաժնետոմսերի գինը, ինչպիսիք են Toyota-ն, Nissan-ը, Honda-ն։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր կառավարությունը կդիտարկի մաքսատուրքերին պատասխանելու բոլոր տարբերակները։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:
Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում՝ մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել:
Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ:
Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:
Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:
Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ»:
Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։
Այս մասին արգենտինական Perfil հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանին խաղաղության համաձայնության գնալու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», – Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի խոսքով, մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար:
«Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, հրաժարվի մեր երկրի նկատմամբ «տարածքային հավակնություններից» և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,-ասել Է Ամիրբեկովը։
«Հրապարակը» գրում է. Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին, որը վերջին շրջանում իր ակտիվությամբ առանձնանում է ուսապարկերից եւ փորձում է կոտրել ընդունված կարծրատիպը, որ ՔՊ-ում բոլորը հլու-հնազանդ կոճակ սեղմողներ են եւ ինքնուրույն տեսակետ ու կարծիք չունեն: Նա իր պահվածքով եւ նախաձեռնություններով, ըստ երեւույթին, սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես չի հանդուրժում ինքնուրույն կարծիք ունեցողներին, անհանգստանում է նրանց ակտիվությունից եւ արագորեն, երբեմն մյուս ուսապարկերի, երբեմն ուժայինների միջոցով լուծում է նմանների հարցերը: Մեկին քրեական գործերով է սպառնում` տեղը նստեցնում, մյուսին մանդատից է զրկում, երրորդին հեռացնում է կուսակցությունից կամ այլ խելոքացնող գործիքակազմ է բանեցնում։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչությունն առաջիկա նիստին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանի բարեվարքության հարցը: Դիմումը Փաշինյանի հրահանգով եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքով ներկայացվել է ՔՊ վարչություն: Վարչության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի նման հարց բարձրացնելու, բայց այսկերպ Փաշինյանը միանգամից երկու մարդ է «փչացնում» եւ ավելի ծանրակշիռ է դարձնում այդ հարցի քննարկումը։ Չի բացառվում, որ խմբակցության այլ պատգամավորներ եւս կիսում են Ալեն Սիմոնյանի տեսակետը՝ Հայկ Սարգսյանի վարքը քննության առարկա դարձնելու եւ նրան նկատողություն հայտնելու վերաբերյալ։
Դիմումը պետք է քննարկվեր նախօրեին՝ երեքշաբթի օրը, սակայն վարչության նիստը չի կայացել` Փաշինյանի զբաղվածության պատճառով, ուստի հարցն օրակարգ կմտնի առաջիկա նիստի ժամանակ։
Կարկառուն ՔՊ-ական, ՔՊ հիմնադիր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Ալեն Սիմոնյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խնդրահարույց է համարում պատգամավոր Սարգսյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում արված հայտարարությունները, ավելի ճիշտ՝ գործընկերներին ուղղված ոչ հասցեական մեղադրանքները։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին հիշյալ հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց այն բանից հետո, երբ առաջին անգամ ներկայացվեց պատգամավորի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Ներկա ՔՊ-ական պատգամավորները համառում էին ու հակադրվում՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու եւ այլն։ Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա անուղղակի մեղադրեց գործընկերներին բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ: «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք… Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք… Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ անվանեց, որ ընդունում են օրենքներ, բայց չեն կարդում, թե ինչի մասին է։ Ալեն Սիմոնյանը, որ փողոցում կարող է թքել իրեն քննադատած քաղաքացու երեսին, որոշել է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնել։ Պետք չէ մոռանալ, որ բուքմեյքերական ընկերությունների ղեկավարները նաեւ սերտ կապեր ունեն ՔՊ-ականների հետ, եւ դա էլ է դեր խաղում:
Մի հանգամանք էլ կա. Նիկոլ Փաշինյանն անհանգստություն ունի ՔՊ-ի ներսում անհնազանդության դրսեւորումներից: Մեկ Հովիկ Աղազարյանն իր հրահանգը չկատարեց, հիմա էլ Հայկ Սարգսյանն է ինքնուրույն նախագծեր ներկայացնում, եւ հեռու չէ այն օրը, որ ՔՊ-ում կարող է ըմբոստների, արդարության ջատագովների, հայրենիքի մնացորդները փրկելու ցանկություն ունեցողների խմբակ ձեւավորվել` իրեն հեռացնելու ծրագրով, ուստի պետք է ցանկացած ամենափոքր ըմբոստություն հենց բնում խեղդել։ Հիշեցնենք նաեւ, որ կուսակցական վերջին փակ հավաքներին Սարգսյանը զեկույց էր ներկայացրել ապօրինի անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, եւ իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու ինքն անգամ իրար քաշքշել էին։
Hraparak.am-ը գրում է.
«Հրապարսկը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյսնի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։
Մենք կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, նա ասաց, որ այս պահին ընթանում են խուզարկություններ, չկա որևէ բացատրություն, թե ինչ են փնտրում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում