Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 27-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`
Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»:
Երեկ Կորեայի ձորում կրակել են շանը. քննիչը լայաղ չի անում քայլեր ձեռնարկի. շների սպանդ է. Տեսանյութ
Իրադարձությունների այլ զարգացում պարզապես չէր կարող լինել։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք հարեւան երկրներ ենք, ունենք խոր հումանիտար կապեր, որոնք բնական են, դա պայմանավորված է աշխարհագրությամբ, պատմությամբ եւ մեր ժողովուրդների բուն ճակատագրով»,- ընդգծել է Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ կան ուժեր, որոնք դժգոհ են Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերություններից։
«Մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ դոկտրինալ փաստաթղթերով, մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման վրա»։
Արմեն Հովասափյանը գրում է. «Այն, որ Գյումրիում իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է, էլ ավելի ընդգծվեց նախ՝ Նիկոլ ի երեկվա բառամթերքից (գործողությունները լրիվ կանխատեսելի էին), իսկ այսօր՝ արդեն Գյումրիում ընթացող ակնհայտ ռեպրեսիվ գործողություններից։
Առավոտվանից Գյումրիում գերլարված իրավիճակ է. իշխանությունը հենց նոր ձերբակալեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն (շինծու «շեբինի գործի» շրջանակներում)։ Ի դեպ, առավոտվանից շրջապատված են Գրիգորյանի նախընտրական շտաբները. ոստիկանները արգելափակել են մուտքերը և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Ռեպրեսիան ուղղված է ոչ միայն Գրիգորյանի, այլև նրա ողջ թիմի դեմ. իրավապահները այցելել են ավագանու թեկնածուներին և շտաբի անդամներին։
Մինչ այդ, մի քանի օր առաջ, Մխիթարյան Ռուբենին «վարորդական իրավունքի» գործն էին հրապարակ բերել, և քարոզարշավը կիսատ թողնելով՝ նրան կանչել էին Երևան՝ «պարզաբանման»։ Ընդդիմադիր մյուս թեկնածուի շտաբում նույնպես առավոտվանից «ստուգումներ» էին իրականացվում։ Իշխանությունն այս կերպ փորձում է ընդդիմադիր թեկնածուներին վախեցնել և շինծու «ռոլիկներով» նրանց ցանկացած ձևով «փռել ասֆալտին»։
Գյումրու նկատմամբ նման լարվածություն ստեղծելը հերթական անգամ վկայում է իշխանության մերկության և ապիկարության աստիճանի մասին։ ԱԺ-ում Կոնջորյան Հայկի բացառապես նախընտրական երանգավորում ունեցող ելույթը Նիկոլի վերջին ճիչերից էր՝ ընտրություններին ընդառաջ, երբ բուն հարցի քննարկումը թողած՝ Կոնջորյանը թիրախավորեց Գյումրու ընդդիմադիր թեկնածուներին՝ տարբեր պիտակավորումներ հնչեցնելով։
Ըստ էության, այս ամենը ցույց է տալիս մեկ բան. ընդդիմությունը Գյումրիում Նիկոլին ջախջախելու այլընտրանք չունի, և իշխանության այս բռնապետական վարքագիծը հակադարձ ազդեցություն է ունենալու հենց իրենց վրա՝ գրեթե կասկած չունեմ «թարս կապուտի» սցենարի վրա։ Նիկոլը հասկանում է, որ ամեն ինչ փլուզվում է, ստիպում է նրան վաբանկ գնալ՝ սեղանին դնելով ամեն ինչ՝ Գյումրին պահելու համար»։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ Փաշինյանը սկսել է քաղաքական սխալների շարքը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները ընտրությունից առաջ աներկբա սխալ քաղաքական գործողություն է (բարձրացնում է կարեկցանքը, դարձնում է մեդիաակտիվ, առաջանում է սիմպատիա) և խոսում է իշխանության օրհասական վիճակի մասին, եթե գնում է այդ քայլին, շտապեմ մեկ խորհուրդ էլ տալ:
Մի վարանիր, գնա Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելույթ տուր ղայդա գյումրեցիքի մոտ հանուն ՔՊ-ի Սարիկի: Նենց ելույթ, որ վերջնականապես սարը մուկ ծնի, բայց մկան պոռտը կտրողը գոնե դու լինես:
Հ.Գ. Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա»:
#ՀԻՄԱ. ԹՈՒՅԼ ՉԵ’ՆՔ ՏԱ ՇՆԵՐԻ ՍՊԱՆԴ. ԿԵՆԴԱՆԱՍԵՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Սուրեն Սարգսյանը գրում է. Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները
Նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։
Եթե Թրամփի վարչակազմը որոշում կայացնի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա նշանակում է բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ իրանական կողմը կպահի այդ պայմանավորվածությունները։ Վստահ եմ, որ պայմանավորվածությունները կպահի նաև Թրամփը, քանի որ նախորդ անգամ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը պայմանավորված էր նրանով, որ այդ համաձայնագիրը նա չէր ստորագրել և համարում էր, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից։
Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են։ Մյուս կողմից, ամերիկյան մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ Թրամփը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ միջնորդելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում։ Այս հանգամանքն էլ վկայում է այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկար, այդուհանդերձ, կա։ Սա, իհարկե, լավատեսական միտում է, մանավանդ, եթե հաշվի առնենք հետախուզության ղեկավար Գեբարդի այն հայտարարությունը, որ այս փուլում, ըստ ամերիկյան հետախուզության, Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այս ամենն էլ ստիպել է Թրամփին՝ Իրանին երկու ամիս ժամանակ տալ բանակցություններ սկսելու համար:
Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դեռևս ամբողջացված չէ։ Հետևելով ամերիկյան մամուլին՝ կարելի է եզրակացնել, որ Իրանի հարցում Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական քաղաքականություն և հստակ ռազմավարություն չի էլ մշակել, և գտնվում է սպասողական վիճակում: Իրանի նկատմամբ «hawkish» գործիչների պակաս Թրամփի թիմում չկա, սակայն շատ կան նաև բանակցելու կողմնակիցներ (Գեբարդի սառը ցնցուղ հայտարարությունը կրկին պետք է հիշել):
Նկատելի է, որ վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատը ակտիվորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով մեր տարածաշրջանում կանխել հնարավոր էսկալացիան։ Հնարավոր էսկալացիան ոչ միայն կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վրա (վերջիվերջո Ռուսաստանի քտի տակ գլոբալ կոնֆլիկտ է ձևավորվում, որին Մոսկվան անմասն չի կարող մնալ) այլ նաև լրջորեն խանգարել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին։
Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը։
Իհարկե, կան պետություններ, որոնք բացասաբար են տրամադրված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ։ Եվ դա ոչ միայն Իսրայելն է, այլ նաև Թուրքիան, քանի որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիայի դերակատարությունն ու նշանակությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար զգալիորեն կնվազի, իսկ Իրանի տարածաշրջանային դերն էապես կմեծանա: Իսկ Թուրքիայի համար Իրանը հիմնական մրցակիցն է:
Մեկ այլ փաստ էլ: Որքան էլ Թրամփի վրա Իսրայելն ազդեցություն ունենա, Իրանի հարցում Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից: Վերջիվերջո Իրան-ԱՄՆ գործարքը հենց Իսրայելին ձեռնտու չէ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄՆ մասին, մանավանդ Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ դիտարկելիս:
Չմոռանանք, որ ցանկացած պարագայում Թրամփի համար գործում է «America First» սկզբունքը, իսկ Իսրայելի շահերը միշտ չէ, որ 100% համընկնում են ԱՄՆ շահերի հետ:
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Կայքը հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։
«Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,- պատասխանել է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։
2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:
«Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ մենք կկառուցենք զարգացման և առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև, Կասպից ծովում՝ Զանգեզուր կենտրոնով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև 2030 թվականի արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման ռազմավարության շնորհանդեսին։
«Մեր արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը մեր երկրի արդյունաբերականացման փորձով կկիսվի թյուրքական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ, կուղղորդի նրանց՝ ամրապնդելու և զարգացնելու իրենց արտադրական և հետազոտական էկոհամակարգերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նշել է, որ իրենց ռազմավարության հինգերորդ և վերջնական նպատակը մշակող արդյունաբերության արտադրողականության, կարողությունների և մասշտաբների խնդիրներին անդրադառնալն է, ինչպես նաև ճգնաժամերին և ցնցումներին նրա դիմադրողականության բարձրացումը։
«Մենք ստեղծելու ենք նոր պլանային արդյունաբերական գոտիներ՝ ընդլայնելով գործող ռազմավարական գոտիները»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ ստեղծելու են նոր արտադրական, լոգիստիկ և զբաղվածության միջանցքներ։
Factor.am
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը»: Փաստաթուղթը, ըստ Լուրերի, տեղադրված է Դումայի տվյալների բազայում:
Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Փաստաթղթում ամրագրված են Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ հեռանկարում համագործակցության հետագա զարգացման իրավական շրջանակները:
Պայմանագիրը ամրագրում է Ռուսաստանի և Իրանի կարգավիճակը որպես ռազմավարական գործընկերներ և ընդգրկում է բոլոր ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները: