Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:
Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի»:
Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Կապիտուլյանտը հայտնեց, որ Դուք եք Կապիտուլյանտը և փաստորեն երեսունամյա ձեր գործունեությունը եղել է կապիտուլացիայի ակտի կազմելը, որ հետո փաթաթեն իր վզին։ Հետո ավելացրեց.
֊Երեք նախագահներդ էլ քաղաքական դիակ եք,֊ և ասես փողոցային լակոտի վրա գոռար, բողազը տրաքացնելով մատ էր թափ տալիս,֊ երեքիդ էլ պատովը կտամ, էնպես պատին կծեփեմ, որ ձեր մնացորդները ձեր վրայից կթափվեն, ձեզ ոտի տակ կտամ...
Մոտավորապես էսպես։
Հիմա դիմում եմ Անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահին` Լևոն Տեր Պետրոսյանին, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.
Բա Դուք ամո՞թ ունեք, նամու՞ս ունեք, եթե ամոթ ունեք ապա ինչու՞ գետինը չեք մտնում, որտե՞ղ է Ձեր արժանապատվությունը, որտե՞ղ է Ձեր նամուսն ու թասիբը... Ախր, շուրջ երեսուն տարի Դուք ղեկավարել եք Հայաստան աշխարհը, դրել եք մեր երկրի հիմնաքարերը, Արցախը զերծ պահել ադրբեջանական հարձակումներից, տարել եք հաղթանակներ, թշնամուն պարտադրել ստորացուցիչ զինադադար, Հայատանի սահմանները զորացրել և ամրապնդել, զորակցել աշխարհում երկրորդ հայկական պետության` Արցախի հանրապետության ստեղծմանը և զորացմանը, ստեղծել Կովկասում ամենամարտունակ բանակը, ուղի հարթել, որպեսզի հայը իր երկրում ապրի ազատ, անկախ ու ապահով, լինի իր երկրի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, աշխարհի որ ծագում էլ լինի`քայլի գլուխը բարձր, ճակատ պարզ ու պատիվը բարձր... Աշխարհում առաջին սոցիալիստական երկիրը` Սովետական միությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ, իսկ դուք Արցախի հանրապետությանը 30 տարվա ջահել կյանք նվիրեցիք, գրեթե Քրիստոսի տարիքին հավասար կյանք, ինչ խոսք, նույնքան էլ տառապանք, որը սակայն հաղթանակներով պսակեցիք...
Բա հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեր լակոտը ձեզ դիմի որպես լակոտի, մատ թափ տա` սպառնալով ոտնատակ տալ Ձեր մարմինը, պատիվն ու արժանապատվությունը...
Եթե նա գիժ է ու խելառ, ապա Դուք ի՞նչ եք, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք սսկված, կրիայի պես պատսպարվել պատյանի մեջ, ինչու՞ միակամ չեք, ինչու՞ եք ջլատված ու պառակտված, ու՞ր մնաց Ձեր քաղաքական կշիռը, խարիզման, Ձեր հետևորդները, ինչու՞ եք թույլ տալիս, որ երբեմնի լակոտը Ձեր վրա գոռա իբրև լակոտի...
Ասում են, տարակարծիք եք, հակասություններ ունեք, անտագոնիստական շահեր, որ ոչ մի կերպ չեն հանգուցալուծվել Ձեր տեսլականում։ Բայց միթե՞ անձնական շահերը վեր են հայրենիքի շահից, միթե՞ դա հարիր է բարձրակարգ քաղաքական գործիչներին, այն էլ այն դեպքում, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին։ Միմյանց ներող եղեք, հաշտ ու միկակամ։ Երկրի շահը դա է պահանջում։ Հայրենյաց տաճարում, ասես քավության մյուռոնում տարալուծվում են ամեն մի մեղք, թույն և թշնամանք։ Նման դեպքերում ներում է ոչ միայն կույր աչքը, այլև կույր սիրտը։ Թև ու թիկունք եղեք, կանգնեք հաշտության հարթակին և հավատացած եղեք, ՀԱՂԹԱՆԱԿԸ Ձերը կլինի, մերը կլինի, հայ ժողովրդինը կլինի և մեր երկիրը այլևս չի խարխափի անդունդի եզրին։ Անդունդից անդին թռիչքն է` դեպի հաղթանակ, դեպի վաղվա օրը, դեպի լուսապայծառ ապագա։ Ողջամտությունը երբեք չի լքել հայ ժողովրդին, հուսամ որ նաև երեք նախագահներիդ` Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։
26.3.25թ.»։
Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
«Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:
Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Yerevan Tribune լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սանձարձակ բառապաշարով վիրավորելու:
Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանության օրոք ապակեպատ, իրենցից մեկուսացված առանձին օթյակում:
Լրագրողները պահանջում էին հարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրավունք չունեին տառացիորեն հարձակվել լրագրողների վրա, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:
Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:
Բավական չէ՝ անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգության ծառայողներ են տեղակայել, նույնիսկ իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի:
Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են:
Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայությամբ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ այժմ նույն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթյակում իրականացվող լուռ ակցիան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում իշխանությունների կողմից լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնությունների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքերի, ազատ խոսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի առնչությամբ: Հայաստանում իրավապահ համակարգը ծառայում է բացառապես իշխանություններին՝ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին լռեցնելու համար»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկնաբանության համար զանգահարող հարգելի’ լրագրողներ,
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»»:
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է շարժումը չպետք է շարունակվի:
Դրա հետ փախկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. “Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ”:
Հիշեցնեմ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:
Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիշեք.
նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին ուղղված հերթական հայտարարություններին։
«Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ»,- գրել է Լևոն Զուրաբյանը։
Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին։
Տեղում աշխատել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ վերջին օրերին սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցների դեպքերին։
«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք ՀՀ–ի ուղղությամբ չեն։
Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում»,–ասաց Սուրեն Պապիկյանը։
Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ