Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, ուզում եք թռեք վերև, իջեք ցած». Փաշինյանը ԱԺ-ում բարկացավ. Տեսանյութ
Ես ձեզ պատերով կտամ, քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, ոտի տակ կտամ. Փաշինյանի նախկին 3 նախագահներին. Տեսանյութ
Արևմուտքի երկրները կարող են ողջունել ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղ նախաձեռնությունները, սակայն չպետք է թույլ տան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց «կուրացնել»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք չպետք է խաբենք մեզ, և, առաջին հերթին, չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանի նախագահը «կուրացնի» մեզ», - կոչ է արել ԱԳՆ ղեկավարը:
Ընդ որում, Բերբոքը բարձր է գնահատել այն փաստը, որ Վաշինգտոնը «փորձում է միջնորդի դեր ստանձնել»:
Կոռեկտ արտահայտվեք. եթե կա մեկը, որին դեղեր խմել է վերագրվում, դա Դուք եք. Գրիգորյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսքով» Եվրոպա գազի մատակարարումների վերսկսման թեմայով բանակցությունների մասին։
«Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ քննարկել է «Հյուսիսային հոսք» գազատարներով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը»․ այս մասին Լավրովն ասել է ռուսական Առաջին ալիքի եթերում:
«Հիմա, իհարկե, տարաձայնություններ կան։ Բայց արդյո՞ք Եվրոպային նորմալ էներգամատակարարումը վերականգնելու հետաքրքրությունը միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահն է։ Խոսվում է «Հյուսիսային հոսքի» մասին: Հետաքրքիր կլինի, եթե ամերիկացիները կիրառեն իրենց ազդեցությունը Եվրոպայի վրա և ստիպեն նրան չհրաժարվել ռուսական գազից»,- ասել է Լավրովը հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ գազատարների աշխատանքի վերսկսմանը դեմ են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
«Նրանք բոլորն ասում են, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա վերականգնել «Հյուսիսային հոսքերը»։ Նրանք կամ հիվանդ են, կամ մահապարտ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա «սյուրռեալիզմ» է անվանել այն իրավիճակը, երբ Ռուսաստանը դադարեցված գազատարների միջոցով կրկին կսկսի գազ մատակարարել Եվրոպային։
Ձեզ ոտիս տակ կտամ,պատերով կտամ,ձեր քաղաքական դիակների մնացորդները կհանեմ․Փաշինյանը՝ ԱԺ-ում. Տեսանյութ
Չինաստանը պատրաստվում է փոխարինել ԱՄՆ ՄԶԳ-ի ասիական նախագծերը, որոնք դադարել են Թրամփի քաղաքականության հետևանքով: ԱՄՆ-ն դադարեցրել է երկու խոշոր ծրագրերով աջակցությունը Կամբոջային, որոնք ուղղված են մանկական գրագիտության բարձրացմանը և մինչև հինգ տարեկան երեխաների սննդի ապահովմանը:
Մի շաբաթ անց Չինաստանի Միջազգային օգնության գործակալությունը հայտարարել է, որ կֆինանսավորի նմանատիպ ծրագրեր: Չինաստանի արձագանքը վկայում է «փափուկ ուժի» ընդլայնման պատրաստակամության մասին՝ լրացնելով արևմտյան երկրների թողած զարգացման բացերը:
Մեր աջակցությունները կարճաժամկետ, երկարաժամկետ ու միջնաժամկետ են, և մենք զուգահառեբար հայտարարել ենք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի՝ բնակարանային ապահովության ծրագրի մասին: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
Ավետսիյանը մասնավորապես հարցրեց. «Արցախից բռնի տեղահանվածները տուն ու ամեն ինչ են կրորցրել ու հիմա գտնվում են ՀՀ-ում, կառավարությունը բնակության համար վարձ է տալիս, երբ ապրիլից ընտանիքին տրվող աջակցությունը 4 հոգանոցի դեպքում, դարձնում եք 80 հազար դրամ, ո՞նց պետք է վճարի վարձն այդ ընտանիքը, թե՞ պետք է դառնա անտուն, կամ ի վերջո արտագաղթի»:
Մկրտչյանը նշեց, սա նշանակում է, որ իրենք երբ անընդհատ կախվածության մեջ են պահում նրանց այս վարձավճարի կեցության համար ծրագրից արհեստական խոչընդոտ են ստեղծում, որ մարդիկ ավելի արագ ու ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում:
«Երբ մենք աջակցությունը նվազեցնում ենք, միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ և կոնկրետ ուղերձ հղենք, որ պետք է գնան ու դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու»,- ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ Մկրտչյանն ասաց, որ եթե հասկանան, որ ընտանիքը, օրինակ, անապահովության համակարգի շահառու է, նրան առանձին գործիքակազմով են փորձելու օժանդակել: «Մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք, իրականացնենք և ասենք՝ շարունակ դուք պետք է ստանաք այդ 50 հազար դրամը և այդ 50 հազար դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղղեք»,- ասաց նա:
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցելություններ են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։
Իր ելույթի ընթացքում Արտաշես Թումանյանն առանձնացրել է 3 ուղղություն, որոնց շուրջ ընթացել են Թուրքմենստան կատարած այցելությունների ընթացքում տեղի ունեցած բանակցությունները։
«Առաջինը՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել նախապատրաստել գործարք «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման համար, որի հետ կապված տեղի են ունեցել մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ։ Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել են այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման»,-մանրամասնել է Թումանյանը։
Վերջինս հավելել է՝ քանի որ ծրագրի կարևոր, հանգուցային մասնակիցներից մեկն Իրանն է, բանակցություններ են վարվել նաև Թեհրանի հետ, որի արդյունքներով Իրանը համաձայնություն է տվել այդ ծրագրի իրագործմանը։
«Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է ՀՀ վարչապետի խորհրդականը։
Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքով դեպի Վրաստան թուրքմենական գազի արտահանմանը՝ նույն SWOP համակարգի միջոցով։ Թումանյանի բնորոշմամբ՝ այս հարցի շուրջ վրացական կողմը ևս տվել է դրական արձագանք։
«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։
Վերջինիս խոսքով՝ հայ-թուրքմենական բանակցությունների երկրորդ ծրագիրը վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի գնմանը, որը դրական արձագանք է ստացել Աշգաբաթի կողմից։
«Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել։ Մենք նախ մտածում էինք, որ այն կարելի է օգտագործել Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա ծրագրում, սակայն դրական լուծում դեռևս չունենք»,-նշել է Թումանյանը՝ հավելելով, որ այս թեմայի շուրջ ևս քննարկումներն ընթացքի մեջ են։
Երրորդ ուղղությունը վերաբերում է Թուրքմենստանի նավթագազային համալիրի տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան և, միգուցե, նաև այլ ուղղություններով ձեռքբերման և մատակարարման հնարավորություններին։
«Այստեղ գնդակը մեր դաշտում է։ Մենք պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում»,-ընդգծել է Արտաշես Թումանյանը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 391.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.79 դրամ (նվազել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.74 դրամ (նվազել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-394.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 415-420 դրամով, վաճառվում է 427-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.39-4.60 դրամով, վաճառվում է 4.72-4.90 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393.5 դրամով:
Եվրոն գնվում է 423 դրամով, վաճառվում է 428 դրամով:
Ռուբլին գնվում է 4.55 դրամով, վաճառվում է 4.63 դրամով: