ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Այսօր Հայաստանում «լռության օր» է. այս պահից մինչև մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 20.00-ի Գյումրիի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտն արգելվում է ցանկացած քարոզչություն։

Գյումրիի ներկայացուցչական մարմինն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Քաղաքական կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք Գյումրիի քաղաքապետի թեկնածուներ են։

Եթե ​​որեւէ ուժ ստանա Գյումրիի ներկայացուցչական մարմնում մանդատների բացարձակ մեծամասնությունը, ապա նրա թեկնածուն օրենքի ուժով կդառնա Գյումրիի քաղաքապետ։ Հակառակ դեպքում կսկսվի կոալիցիաներ կազմելու գործընթացը։

Գյումրիի ավագանու մանդատների համար պայքարում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:

«Մայր Հայաստան» դաշինք - ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» - ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:

«Եվրադաշինք» - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:

«Մեր քաղաքը» դաշինք – ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – ցուցակը գլխավորում է  պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Երևան քաղաքում՝ մարտի 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մարտի28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
 Օդի ջերմաստիճանը մարտի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։

Այսպիսով, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով:

2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։

Այսպիսով, 2025թ. փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և դիզելային վառելիքի 5.0 % գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:

2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Վերջին օրերին տարբեր ֆորմատի քննարկումներ են կան այս հարցով։

Որոշ ուժերի միջեւ բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ եւ երրորդ նախագահների, Բագրատ սրբազանի, այլոց հետ, առանձին-առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։

 Ղազարյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ ասելով, թե նախագահներից եւ Սրբազանից համաձայնություն չի ստացել՝ քննարկման մանրամասներն ու բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ, բայց ասաց, որ առաջիկայում հանդիպումները շարունակվելու են:

Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել` ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ինչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին եւ պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ունենալու է որոշիչ դեր Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պայմաններում ձևավորված ճգնաժամում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մակրոնին վիճակված է խաղալ վճռորոշ դեր։ Նա իսկական առաջնորդ է՝ շնորհիվ իր փորձի և կամավորական կոալիցիան համախմբելու կարողության։ Ֆրանսիական զինված ուժերը ամենահայտնիներից և փորձառուներից են տարբեր մարտադաշտերում։ Ֆրանսիայում գոյություն ունի հզոր պաշտպանական արդյունաբերական բազա, ինչը, Մակրոնի բազմամյա քաղաքական փորձի հետ միասին, նրան դարձնում է առանցքային գործոն այս գործում։ Ուստի նա ունենալու է որոշիչ դեր»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է․ «Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ և դիտորդ գործընկերներ
❌Քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է:
❌Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
❗️Ընտրական օրենսգրքի իմաստով, նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։
❌ Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:
❌Ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում, այնպես էլ քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
❌Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:
✅Տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում»։

 
Աղբյուրը` ՀՀ ԿԸՀ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

«Մարտի 30-ին Գյումրին քաղաքապետ է ընտրելու։ Շատ է խոսվել այն մասին, որ այդ ընտրությունները կարող են համապետական նշանակություն ունենալ։ Ես էլ եմ նման հնարավորություն տեսնում և լիահույս եմ, որ գյումրեցիները ճիշտ կկողմնորոշվեն և թույլ չեն տա, որպեսզի իշխանությունները գողանան այդ ընտրությունները։

Երեկ արդեն գրել եմ, որ ըստ իշխանական թիմի հարցումների, իրենց թեկնածուն Գյումրիում կարող է միայն 22% ձայների հավակնել։ Դա կոնկրետ հետևություններ անելու առիթ է դարձել Նիկոլի ու մնացած նիկոլների համար։ Նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու և ամեն ինչ անելու են, որպեսզի Սարիկին, այնուամենայնիվ, քաղաքապետ կարգեն Գյումրիում։ Որպեսզի դա տեղի չունենա, գյումրեցիները պետք է մի քանի կարևոր քայլ անեն.

ա. Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին։ Տրամաբանությունը պարզ է. եթե քվեարկության են գնում պայմանական 10.000 հոգի, ապա իշխանությունների վարչական ռեսուրսը՝ պայմանական 5.000 հոգին, ապահովում են նրանց ձայների 50%-ը։ Եթե ընտրության է գնում 40.000 մարդ, ապա իշխանական վարչական ռեսուրսը տալիս է նրանց միայն ձայների 12.5%: Այսինքն, Գյումրու և ընդհանրապես՝ Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած գյումրեցի՝ որետղ էլ նա լինի, պարզապես պարտավոր է գնալ ընտրության։ Ընտրության չգնալը հավասարազոր է Նիկոլին ու մնացած նիկոլներին ձայն տալուն։

բ. Գյումրեցիները պետք է իմանան, որ ընտրության ոչ բոլոր մասնակիցներն են ազնիվ մղումներով մտել ընտրապայքարի մեջ։ Այնտեղ կան շատ դրածոներ, որոնց առաքելությունն ընդդիմադիր թեկնածուներից ձայն փախցնելը, կամ  նվազագույնը, ձայներ փոշիացնելն է։ «Փոշիացած» այդ ձայներն, ըստ Հայաստանում գործող ընտրական համակարգի, ի վերջո նորից մեծամասամբ հասնում են իշխանություններին։ Սակայն ամենավտանգավորներն ընտրական պրոցեսում ներդրված ականներն են։

գ. Իմ համոզմամբ՝ նման «ական» է, օրինակ, Լևոն Բարսեղյանի ղեկավարած «Եվրադաշինքը»։ Նրանց խոստումներն այն մասին, թե դեմ են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, պարզապես սուտ են։ «Եվրադաշինքի»՝ ընտրական շեմի հաղթահարումն իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր թեկնածուները բոլորը միասին չկարողանան 50% +1 ձայն ունենալ։ Այսինքն՝ «Եվրադաշինքը» պետք է, որ Գյումրու նորընտիր ավագանին իր անդրանիկ նիստում չկարողանա քաղաքապետ ընտրել առաջին տուրում, իսկ երկրորդ տուրում՝ ձայների պարզ մեծամասնությամբ քաղաքապետ դառնա ՔՊ-ի Սարիկը։ Սա ընտրությունները գողանալու ՔՊ-ականների ամենաառաջնային մեխանիզմն է։ Ուստի, դա կանխելու համար, անհրաժեշտ է, որպեսզի «Եվրադաշինքը» չհաղթահարի անցողիկ շեմը։

Ասեմ նաև, որ իմ խորին համոզմամբ, հիմնական ընտրակեղծիքները լինելու են, ոչ թե ՔՊ Սարիկի օգտին (նա, միևնույն է, չի կարող հավակնել ձայների մեծամասնությանը, նաև հանրային ուշադրությունն այդ ուղղությամբ մեծ է), այլ հենց «Եվրադաշինքի» օգտին։ Ուստի ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, նրանց թիմակիցներին ու վստահված անձանց հորդորում եմ հատկապես ուշադիր լինել «Եվրադաշինքի» նկատմամբ։

դ. Ընդդիմության հաղթանակի դեպքում կարևոր է, որ Գյումրու նոր քաղաքապետը հնարավորինս ապահովագրված լինի իշխանական ազդեցություններից ու ճնշումից։ Իմ կարծիքով՝ վերջին երկու օրերին Մարտուն Գրիգորյանը կոնցեպտուալ շատ կարևոր թեզ է առաջ տանում՝ ասելով, որ Վարդան Ղուկասյանը ցանկալի թեկնածու է իշխանությունների համար։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ցանկալի, այլ չարյաց փոքրագույնը։ Մի քանի օր առաջ ես էլ եմ գրել դրա մասին։ Հետևաբար, շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ ընդդիմության հաղթելու դեպքում լավ կլինի, եթե քաղաքապետ ընտրվի Մարտուն Գրիգորյանը։

Նման առաջարկ անելով՝ ելնում եմ նաև այն իրողությունից, որ ընդդիմության հաղթանակը Գյումրիում իսկապես կարող է դառնալ Նիկոլի ու այլ նիկոլների իշխանության հեռացման գործընթացի իրական մեկնարկ։ Հետևաբար, Գյումրուն անհրաժեշտ է այնպիսի քաղաքապետ, ով կկարողանա գործակցել և աշխատել ընդդիմության բոլոր թևերի հետ և Գյումրու հաղթանակն իսկապես ծառայեցնի դավաճանների իշխանության հեռացմանը։ Հակառակ պարագայում Գյումրու ընտրությունները կմնան զուտ տեղային նշանակության ընտրություններ և ոչ մի օգուտ չեն բերի երկրի վերականգնման գործին։

ե. Շատ համոզված եմ, որ Ռուբեն Մխիթարյան - Մարտուն Գրիգորյան գործակցությունը կարող է իշխանություններին հեռացնելու մեծ պրոցեսի ուժեղ հիմք լինել։ Ընդդիմության հաղթանակի դեպքում Գրիգորյանը կարող է պահել թիկունքը՝ Գյումրին, իսկ Մխիթարյանը հաղթանակի ալիքը բերել դեպի Երևան։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի։ Բայց նախ պետք է լուծել Գյումրիում Նիկոլին ու մնացած նիկոլներին տապալելու խնդիրը։ Իսկ դրա համար, իմ համոզմամբ, պետք է հետևել այս մտորումներիս առաջին չորս կետերին։

Կրկին ուզում եմ հորդորել գյումրեցիներին մարտի 30-ին անպայման գնալ քվեարկության և ձայն տալ իրական ընդդիմադիրների օգտին։ Վստահ եմ, սիրելի՛ գյումրեցիներ, դուք հասկանում եք պահի լրջությունը և ճիշտ որոշում կկայացնեք։

Աստծով»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես վարկ։ Այս մասին հայտնում է «УНИАН»-ը։

«Մենք շնորհակալ ենք աջակցության համար, սակայն դա վարկ չէ, և մենք չենք պատրաստվում այն այդպիսին համարել», — ընդգծել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը, նրա խոսքով, ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորված և պաշտոնանկ արված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզերը։

«Հերթական անօրինական ձերբակալումը. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվել է»,- գրել է Օզերը X-ի իր միկրոբլոկում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հետաքննության բյուրոյի կողմից իրականացված հետաքննության շրջանակներում Մեհմեթ Փեհլիվանին ձերբակալելու հրաման է տրվել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։ 

Ոստիկանները Փեհլիվանին բերման են ենթարկել իր տնից։Նրան տեղափոխել են պետական ​​հիվանդանոց՝ բուժզննման, որից հետո ուղարկել են ոստիկանության բաժին։

Ծխելը սրտի կաթվածների, ինսուլտների, թոքերի հիվանդությունների գլխավոր պատճառներից մեկն է, նախազգուշացրել է հոգեբան Կիրիլ Ֆոմրյակովը: Lenta հետ զրույցում, Lurer.com-ի փոխանցմամբ,  մասնագետն այդ սովորությունից հրաժարվելն անվանել է կյանքը հինգ տարով երկարացնելու միջոց։

Նա հավելել է, որ ծխելը թողնելուց երեք ամիս անց թոքերի ծավալն ու ընդհանուր տոկունությունը մեծանում են, իսկ վեց ամիս անց մաշկի բջիջները նորացվում են, իսկ առողջ երանգը վերադառնում:

Ֆոմրյակովը հավաստիացրել է, որ ծխելուց հրաժարվելն օգնում է երկարացնել կյանքը միջինը 3-5 տարով: 

Ֆոտո

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը». Եմեն

Երկրաշարժ՝ Իրանում

Զվարթնոց տաճարից Էջմիածին գնացող ուխտավորների երթը՝ ուղիղ միացմամբ

Հնարավոր է մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. Փաշինյան

«Որևէ ռեպրեսիայով չեն կարող ճնշել․ գործընթացները սարերի հետևում չեն»․ Դավիթ Համբարձումյան

Հաջորդ 48 ժամերը մտահոգիչ են․ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին

ԻՀՊԿ-ն ասել է, թե ինչ օբյեկտների են հարվածել Իսրայելում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ