ArmNews
Հունիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Վաշինգտոն վերադառնալիս անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա դժգոհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից, սակայն խոսել է ավելի մեղմ տոնով, քան նախկինում։

«Ես չեմ կարծում, որ Պուտինը կխախտի իր խոսքը»,- ասել է նա,- «Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել»:

Խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամկետների մասին Թրամփը ասել է, որ գոյություն ունի «հոգեբանական վերջնաժամկետ»: «Եթե կարծեմ, որ նրանք ձգձգում են, ես դժգոհ կլինեմ», – հավելել է նա:

Այնուհետև Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ասելով. «Նա փորձում է հրաժարվել հազվագյուտ հողային մետաղների գործարքից։ Եվ եթե նա դա անի, խնդիրներ կունենա՝ մեծ, շատ մեծ խնդիրներ»։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է «վերանայել գործարքը»՝ ավելի հուսալի անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Նա ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է», – եզրափակել է նա:

 

«Ttehran times»-ը տեղեկացել է, որ Իրանի զինված ուժերն ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների, մարտական պատրաստության են բերել հրթիռները, որ կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերին։

Այս հրթիռների զգալի մասը տեղակայված է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում, որոնք նախագծված են դիմակայելու օդային հարվածներին:

Հունվարին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կռմբակոծի Իրանը, եթե երկիրը չգնա իր պահանջած զիջումներին: Իրանցիները հրաժարվել են ներկայիս պայմաններում բանակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած ագրեսիայի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Թրամփի առաջին արտասահմանյան այցը նրա երկրորդ նախագահության ընթացքում։ Էր Ռիադը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահը այցելի երկիր Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելուց հետո։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Դոնալդ Թրամփի հավանական ուղևորությունը Սաուդյան Արաբիա վերջին շաբաթների ընթացքում քննարկվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ այցի նպատակը կլինի Ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման և ներդրումների քննարկումը։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի այցը երկիր ի սկզբանե նախատեսված էր ապրիլի 28-ին, սակայն հետաձգվել է մինչև մայիսի կեսերը։ Զրուցակիցները նաև հավելել են, որ Էր Ռիադը ցանկանում է, որ Դոնալդ Թրամփը երկիր այցելի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելուց հետո։

2017 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի մեկնարկից հետո, Դոնալդ Թրամփը իր առաջին արտասահմանյան այցը նույնպես կատարել էր Սաուդյան Արաբիա։

Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունն ընդգծել է, որ հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջնականապես շրջելու և կայուն խաղաղության հաստատման համար:

«Բաքուն վճռականորեն և անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Ա-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաքի՝

11:00-17:00 Վաղարշյան փ. 18, 18Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 17-19 շենքեր, Ազատության պող. 1-3/1 շենքեր, Արաբկիր 19, 21, 23, 25, 27 փողոցների 1-25 առանձնատներ, Վ․ Դավթյան փ. 1-43 առանձնատներ, Ծ․Իսակովի պող․ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7 շենքեր, Դավթաշենի թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Առինջ գյուղ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ`

11:00-14:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-13:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար և Մրգավան գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 53-65 շենքեր, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ և հարակից բաժանորդներ,

11:00-17:00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան մասնակի, Մայակովսկի, Առինջ գյուղեր մասնակի, Քարաշամ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս,

11։00-16:00 Երանոս բնակավայր մասնակի,

11։00-16:30 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի,

Տավուշի մարզ՝

12։00-16:00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Թախտա, Թբիլիսյան խճուղի, Մյասնիկյան և Ուղանողական փողոցներ մասնակի, Թեղուտ գյուղ,

Շիրակի մարզ՝

10:00-16:00 Անիի տարածաշրջանի՝ Բագրավան, Նոր Արթիկ և Խարկով գյուղեր։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։

Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին։

Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է նա։

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը:

Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»:

 
 

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գնդակն ընդդիմության դաշտում է:

Կարծում եմ առաջիկայում կլինի հանդիպում ու միասին որոշում կկայացնեն: Թե ով և ինչպես է դիրքավորվում:

Կա երկու ճանապարհ` կամ Վարդան Ղուկասյանն է միավորվում Ռուբենի, Մարտունի ու Կարենի կոալիցիային, կամ նրանք են միանում վերջինիս»:

Տիգրան Վարդանյան

Երևան քաղաքում՝

Մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, Գյումրին մերժեց Նիկոլին: Մերժեց շատ խորհրդանշական օր՝ 7 տարի առաջ հենց մարտի 31-ին էր Նիկոլը Գյումրիից քայլել Երևան:

Գյումրեցին իր ընտրությամբ մերժեց Նիկոլին: Գնդակը ձեր դաշտում է, նորընտիր ավագանու սիրելի ընդդիմադիր անդամներ:
Թույլ մի տվե՛ք հոգեորսություն և մարդագողություն:

Միավորվե՛ք և տեր կանգնեք մեր ընտրությանը Գյումրիում»:

 Նաիրա Կարապետյան

Ֆոտո

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Պենտագոն

Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռ է արձակել Իսրայելի վրա

ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը․ Պենտագոնի ղեկավար

«Labubu-ն սատանա է, ոչնչացնում է ամեն սուրբ բան, կամ՝ ինչպես է հայ հասարակությունը նորից պայքարում ոչ ճիշտ թշնամիների դեմ

Այս պատերազմը մղում են իրանցի երիտասարդները, և նրանք կմնան անպարտելի․ Խամենեի

Հարուստ, աղքատ, անիմաստ. ո՞ւմ է իրականում ընտրում «Նյութապաշտ կինը»

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանի ԱԳ նախարարը մեկնում է ՌԴ․ հանդիպում կկայանա Պուտինի հետ

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի