Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Շատերի համար առավոտյան առաջին բաժակ սուրճը մի տեսակ սուրբ ծես է: Չնայած շատերը փորձել են սուրճը փոխարինել կանաչ թեյով, այն մնում է առավոտյան էներգիայի ամենահայտնի պաշարը: Բայց, ինչպես փոխանցում է news.am-ը, կա մի բան, որ դուք պետք է իմանաք՝ սուրճը խորհուրդ չի տրվում խմել դատարկ ստամոքսին։
Ի՞նչ է պատահում, երբ դատարկ ստամոքսին սուրճ եք խմում
Կորտիզոլի աճ և հորմոնալ սթրես․ Սուրճը կոֆեինի պարունակության շնորհիվ խթանում է կորտիզոլի արտադրությունը, որը նաև հայտնի է որպես սթրեսի հորմոն: Կորտիզոլի մակարդակը սովորաբար հասնում է գագաթնակետին առավոտյան, երբ մենք արթնանում ենք, բայց դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է ավելի մեծացնել այն, ինչը կարող է հանգեցնել մարմնի սթրեսի գերբեռնվածության:
Կորտիզոլի ավելցուկը կարող է նաև ազդել տրամադրության վրա՝ հանգեցնելով նյարդայնության, անհանգստության կամ դյուրագրգռության: Ժամանակի ընթացքում կորտիզոլի չափազանց մեծ քանակությունը կարող է փոխել ձեր նյութափոխանակությունը և ազդել քնի ցիկլերի վրա:
Ստամոքսի թթվայնություն և վատ մարսողություն․ Դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը։ Սուրճը խթանում է ստամոքսում աղաթթվի արտադրությունը, որը, եթե չբալանսավորվի որոշ սննդով, կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Սա կարող է հանգեցնել այրման, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի և գաստրիտի՝ հատկապես նրանց մոտ, ովքեր արդեն հակված են ստամոքսի խնդիրներին:
Բացի թթվային արտադրությունից, կոֆեինը նաև խթանում է աղիքային պարբերականությունը: Դատարկ ստամոքսին օգտագործելու դեպքում այն կարող է առաջացնել որովայնի ցավեր, փքվածություն և աղիների հետ կապված խնդիրներ, հատկապես զգայուն աղիներ ունեցող մարդկանց կամ նրանց մոտ, ովքեր տառապում են գրգռված աղիքի համախտանիշից (IBS): Դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է արագացնել աղիների անցումը` առաջացնելով անհարմարություն և մարսողության խանգարում:
Կոֆեինով պայմանավորված գլիկեմիկ աճեր․ Սոված ստամոքսին սուրճ խմելը կարող է նաև փոխել արյան շաքարի մակարդակը, քանի որ կոֆեինը ժամանակավոր գլիկեմիկ աճ է առաջացնում: Առանց նախաճաշի՝ արյան շաքարը կայունացնելու համար, այս աճին կարող է հաջորդել արյան շաքարի կտրուկ անկումը, ինչը կարող է հանգեցնել հոգնածության, սովի և դյուրագրգռության: Որոշ դեպքերում այս ճոճանակները կարող են խնդրահարույց լինել շաքարախտով կամ արյան շաքարի խանգարում ունեցող մարդկանց համար:
Ինչպե՞ս օպտիմալացնել ձեր առավոտյան սուրճը
Այսպիսով, այժմ մենք գիտենք, որ դատարկ ստամոքսին պարբերաբար սուրճ խմելը կարող է ունենալ բավականին տհաճ կողմնակի ազդեցություններ: Սրանից խուսափելու համար ավելի լավ է վայելել ձեր առավոտյան բաժակը հավասարակշռված նախաճաշով (սպիտակուց, բջջանյութ և ճարպ), որը կարող է օգնել պաշտպանել ստամոքսի լորձաթաղանթը:
Նիդեռլանդները պատրաստ է 2025 թվականին երկու միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
X սոցիալական ցանցում նախարարի հրապարակման համաձայն՝ Բրեկելմանսը Կիևում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
«Կիևում այցելում եմ իմ ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին՝ քննարկելու մեր անսասան աջակցությունը։ Ես նրան տեղեկացրել եմ 2025 թվականին 2 միլիարդ եվրոյի չափով մեր օգնության փաթեթի մասին: Որոշիչ նշանակություն ունի «անօդաչուների գծով» 500 միլիոն եվրոն՝ ԱԹՍ-ներ, որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Ռուսաստանին առաջնագծում կանգնեցնելու համար», – ասվում է մարտի 30-ի ուշ երեկոյան Բրեկելմանսի հրապարակած հաղորդագրության մեջ:
Այսօր մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Կոտայքի մարզի ԴԱՀԿ պետ Մհեր Խուրշուդյանը հայտնել է պաշտոնը լքելու մասին․ «Հարգելի գոծընկերներ, սիրելի բարեկամներ և ընկերներ։ 26 տարի անընդմեջ աշխատելով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ում ապրիլի 1-ից դադարեցնում եմ գործունեությունս։ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ ԾԱՌԱՅԵԼՈւ»։
Ռուսաստանը պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ Արկտիկայում՝ աշխարհի ամենացուրտ և աշխարհաքաղաքական առումով ամենակարևոր շրջաններից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով.
«Մեր թուրք գործընկերների հետ կոնկրետ նախագծեր են իրականացվում»։ Նախագծի նպատակն արկտիկական դասի նավատորմ ստեղծելն է։
Ելույթ ունենալով Մուրմանսկում կայացած հանդիպմանը՝ Լիխաչովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Արկտիկայում համատեղ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել ոչ միայն Թուրքիայի, այլև Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Դրա նպատակը Հյուսիսային ծովային երթուղու (NSR) երկայնքով նոր լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ցանցերի ստեղծումն է:
Մոսկվան նաև մշակում է կոնտեյներային փոխադրումների նախագծեր Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ընկերությունների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ զայրացած է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քանի որ նա քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ կասկածի տակ դնելով նրա հեղինակությունը։
Ուրբաթ Պուտինն առաջարկել էր Ուկրաինան վերցնել ՄԱԿ-ի ժամանակավոր վերահսկողության տակ՝ մինչև «իրավասու կառավարություն» ընտրելը։ Վաշինգտոնը մերժել է առաջարկը, մինչդեռ Պուտինը կրկին թիրախավորել է Ուկրաինայի կառավարությունն ու Զելենսկուն, որին Կրեմլը շարունակում է մեղադրել «ոչ լեգիտիմության» համար:
ԱՄՆ նախագահը սպառնացել է «երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ստացվող ամբողջ նավթի վրա»։ Նա նաև նշել է, որ պատրաստ է արգելել ընկերություններին բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, եթե նրանք «նավթ են գնում Ռուսաստանից»։
Ինչևէ, Թրամփը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ Պուտինն իր խոսքի տերը կլինի և Ուկրաինայի հետ կպայմանավորվի հրադադարի հարցի շուրջ:
ԱՄՆ նախագահ հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը պլանավորում են առաջիկա շաբաթվա ընթացքում հերթական զրույցն անցկացնել: Թրամփը հավաստիացրել է, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված իր դժգոհությանը, «շատ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ»:
Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նա նշել է, որ Կալլասը բանակցություններ է վարելու Երևանում։
Շտայնմայերը հավելել է, որ Եվրամիությունն ու Հայաստանը կքննարկեն նոր փաստաթղթի ստորագրման հարցը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Ռամադան տոնի կապակցությամբ իր քարոզում Իսրայելն անվանել է «հանցավոր խումբ», որը «պետք է արմատախիլ արվի Պաղեստինի տարածքից» և «Ամենակարողի կամքով այն կկործանվի»։
«Այս տարածաշրջանում կա միայն մեկ խամաճիկ ուժ, դա կոռումպացված, ուզուրպատոր սիոնիստական ռեժիմն է»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքով, «ականավոր գործիչների սպանությունները սիոնիստների սովորական պրակտիկան է, որն իրականացվում է ԱՄՆ-ի և արևմտյան կառավարությունների աջակցությամբ»։
«Եթե նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը) փորձեն տարաձայնություն սերմանել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը ջախջախիչ հակահարված կտա նրանց»,- ասել է Գերագույն առաջնորդը։
Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։
Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵԱՀԿ խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը, Րաբբի Ավիդան Ֆրիդմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատմաբան Կլեր Մուրադյանը, լրագրող Տիգրան Եղավյանը և քաղաքագետ Կայծ Մինասյանը։
«Հայաստան, լեռնային տարածք՝ Կովկասի սրտում։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ մեր թվարկության 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն»,-այս տողերով է հեղինակը սկսում ֆիլմը։
Այն պատմում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մասին, այն մասին, թե ինչպես է երկրամասը հայտնվել Ադրբեջանի կազմում։
Ֆիլմում մանրամասն ներկայացված է, որ 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանը ռազմական գործողությունների, էթնիկ զտումների ու զենքի սպառնալիքների միջոցով տեղաբնիկ ժողովրդին՝ հազարամյակներով իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղում ապրած հայ ժողովրդին, ստիպել է հեռանալ հայրենի բնօրրանից։
Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեցած անձինք ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակութային հզոր ժառանգությունը տարածաշրջանում և դարերի ընթացքում Հարավային Կովկասում մղած պայքարը։
Ֆիլմի հեղինակը նշել է․ «Հայաստանը պարտվել է պատերազմում, և Ադրբեջանի հետ խաղաղություն չի երևում, ուստի պետք է վերանայի իր պաշտպանությունը: Ռուսները դավաճանել են նրանց։ Ամերիկան հույսը դնում է Թուրքիայի վրա, իսկ Եվրոպան օգտագործում է Բաքվի գազը»։
Այս համատեքստում հեղինակը նշել է Ֆրանսիայից Հայաստանի զենքի գնումները։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում «արդյունավետ և հաջող» բանակցությունների հույս է հայտնել, հաղորդում է Tasnim-ը։
Հեռախոսազրույցում Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը շնորհավորանքներ են փոխանակել իսլամական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ։
Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Փեզեշքիանն ասել է. «Հուսով եմ, որ այցի ընթացքում մենք արդյունավետ և հաջող խորհրդակցություններ կանցկացնենք՝ նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունը»: