Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սադիր Ժապարովը և Շավկաթ Միրզիյոևը ստորագրել են պայմանագիր երեք հանրապետությունների սահմանակետի վերաբերյալ։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի հյուսիսի Սողդիի մարզի վարչական կենտրոն Խուջանդում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բացի այդ, ղեկավարներն ստորագրել են Խուջանդի հավերժական բարեկամության հռչակագիրը։ Միջոցառումը տեղի է ունեցել Տաջիկստանի ղեկավարի նստավայրում՝ Խուջանդից ոչ հեռու գտնվող Գուլիստոնում։
Բացի այդ, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը Խուջանդում ստորագրել են երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ վավերացված փաստաթղթերի փոխանակման մասին արձանագրությունը
Լրագրողի հարցին՝ Միքայել Սրբազանն ինչո՞ւ է ասում՝ Վարդան Ղուկասյանը թողություն ստանալու հաջորդ վայրկյանին կարող է էլի մեղք գործել, Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն ասաց. «Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի...
Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։
Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․
Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»։
Ընդդիմության միավորման դեպքում պատրա՞ստ եք փոխքաղաքապետի, վարչության պետերի պաշտոնները տալ այլ ուժերի հարցին՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, մնացած որ պաշտոնը պետք է՝ պատրաստ ենք տալ:
Իմ 13 տարիների աշխատածի ժամանակահատվածում, եթե նայում եք՝ Մարտուն Գրիգորյանի ունեցվածի տակ գրված է Վարդան Ղուկասյան:
Քաղաքում Մարդիկ ուզել են քաղաքում ներդրում անել, թույլ եմ տվել, չեմ նայել՝ ընդդիմություն է, ինչ է. շինթույլտվությունների տակ գրված է իմ անունը, ավարտական ակտում՝ իմ անունը»:
Եթե քաղաքի 30 միլիարդը չտվեցին, Փաշինյանին ու իր կառավարությանը դատի եմ տալու ՄԻԵԴ. Վարդան Ղուկասյան. Տեսանյութ
Էս իշխանության կյանքը շատ կարճ է. հույսներդ չդնեք էս իշխանության վրա. Վարդան Ղուկասյան. Տեսանյութ
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քաղաքական լուծում:
Մարտուն Գրիգորյանը կարող է հայտարարել, որ
1. Ոչ թե միանում է Վարդան Ղուկասյանին
2. Ոչ թե կոալիցիա է կազմում Վարդան Ղուկասյանի հետ
3. Ոչ թե ստանձնում է Գյումրիի կառավարման պատասխանատվությունը Վարդան Ղուկասյանի հետ , այլ
«Ապահովում է անհրաժեշտ նվազագույն ձայնը, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ և պարտված իշխանություն»:
Այդ ապահովումը նշանակում է «Մեր քաղաքը» դաշինքի 6 ավագանիներից առնվազն 2 ավագանու ձայն առավելագույնը հավաքած ընդդիմադիր թեկնածուին: Արդյունքը՝ 14-15-ի օգուտ Վարդան Ղուկասյանի»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խիստ զայրացած է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։
Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Պուտինը ճիշտ տեղ չի գնում»։
«Եթե ես և Ռուսաստանը չկարողանանք համաձայնության հասնել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ, և եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ապա ես երկրորդային մաքսատուրքեր կսահմանեմ նավթի, Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի վրա», – ասել է Թրամփը NBC News-ին՝ հավելելով, որ ամբողջ նավթի համար կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր։
Թրամփը նաև նշել է, որ Պուտինը գիտի իր՝ բարկացած լինելու մասին, սակայն ունի «շատ լավ հարաբերություններ նրա հետ», և որ այդ «զայրույթը կցրվի, եթե նա (Պուտինը) ճիշտ վարվի»։
Այնուհետև մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս Թրամփը նորից կրկնել է, որ «հիասթափված է» Զելենսկիի օրինականության մասին վերջին օրերին Պուտինի արած արտահայտությունների պատճառով։«Նա (Պուտինը) պետք է համաձայնագիր կնքի նրա (Զելենսկիի) հետ՝ դուր գա նա իրեն, թե դուր չգա», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի համար սահմանվել է «հոգեբանական վերջնաժամկետ» Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար:
«Դա հոգեբանական վերջնաժամկետ է: Եթե ես կարծեմ, որ նրանք ձգձգում են, ուրախ չեմ լինի դրա համար», – ասել է Թրամփը։ՌԴ նախագահը մարտի 28-ին առաջարկել էր ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների ու ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։
Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։
ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմն անցած ընդդիմադիր ուժերը պետք է միանան։ 168.am-ի փոխանցմամբ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
«Ցավոք, մեզ մոտ այնպես է դասավորվել, որ յուրաքանչյուրն առանձին է, ինտելիգենցիան, բիզնես էլիտան, ոչ ոք ոչինչ չի ասում։ Շատերն էլ ասում են, թե «մենք իրար հետ չունենք», բայց արդեն այն վիճակին են հասցրել, որ «հայրենիք» և «հայրենիքի շահ» հասկացողություններն այլևս չկան, միասնականություն չկա։
Օրինակ` Գյումրու ընտրություններում էլ միասնականություն չկար, որ միասին ընդդիմությունը որոշումներ կայացրած լիներ։ Մի բան կասեմ` ով չմիացավ, իր խիղճն իրեն հանգիստ չի տալու։ Պետք է միանան, միասնականությունն է կարևոր, քանի որ վարչապետը երկիրը բաժանել է սևերի և սպիտակների»,- նշեց Աբրահամյանը։
Նա վստահ է` միասնականության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել ստեղծված իրավիճակից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակներում վնասազերծվել և Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխվել օտարերկրացիներ:
Վերջիններս կասկածվում են Երևանում բնակարանային գողություններ կատարելու մեջ:
Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծվածները Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր կասկածվում են նաև Երևանում մարտի 25-ին «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից խոշոր չափի գողություն կատարելու մեջ:
Դեպքի փաստով նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիի ընտրության հետագա ճակատագրի երկու տարբերակ կա.
1. ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը, հատկապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը իրար հետ լեզու են գտնում ու կոալիցիայով վերցնում իշխանությունը հայրաքաղաքում։
2. տեղի կունենա նոր ընտրություն, որից առաջ ՔՊ-ն իրեն ենթակա դատախազության ու քննչական կոմիտեի ձեռքով շարքից կհանի հիմնական ընդդիմադիր ուժերին, կմասնատի և ընտրությունների ժամանակ ոստիկանական բռնություններով և ընտրակաշառքներով իր համար կապահովի բացարձակ մեծամասնություն։
Մնում է, հասկանալ, թե գիտակցական ինչ կարողություն ու ազգային արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը»։