ArmNews
Հունիսի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանը «եվրաեռյակի» երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է Հռոմում մայիսի 2-ին հանդիպում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ, նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս դիվանագետի։

Օմանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը, հնարավոր է, տեղի ունենա մայիսի 3-ին Եվրոպայում: Պաշտոնական որոշում, սակայն, դեռևս չի կայացվել։

Միևնույն ժամանակ, Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ի իր էջում նշել է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը մայիսի 3-ին տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում։

Եվրոպացի և արևմտյան դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ իրանական կողմը «եվրաեռյակին» հանդիպման առաջարկ է ներկայացրել ապրիլի 26-ին Հռոմում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո։ Ըստ աղբյուրների, եթե դա հնարավոր չլինի, իրանցիները նաև առաջարկել են քննարկումներ անցկացնել Թեհրանում մինչև ԱՄՆ-Իրան հաջորդ հանդիպումը։

Իրանցի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ նման առաջարկ եղել է, սակայն նշել է, որ եվրոպական երկրները մինչ այժմ չեն արձագանքել։

«Կարևոր է նույն տեսակետներն ունենալ 2015 թվականի համաձայնագրի բոլոր կողմերի հետ։ Հետևաբար, օգտակար կլինի այս շաբաթ հանդիպել «եվրաեռյակի» երկրների հետ՝ ամերիկացիների հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ», – ասել է Reuters-ին իրանցի պաշտոնյան։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։

Սեպտեմբերից ի վեր Թեհրանը և երեք եվրոպական տերությունները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու իրենց կապերը և միջուկային ծրագրի հարցը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտին տեխնիկական մակարդակով. քննարկվել են ապագա համաձայնագրի պարամետրերը՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը պատժամիջոցների վերացման դիմաց։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, լրացում կատարել «Պետական տուրքի մասին և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի:

Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) հոդվածի կամ 462-րդ (Վարժական հավաքից խուսափելը) հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը:

Պատգամավորն առաջարկում է սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասն ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթակայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերի բարձրացմանը: Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3,400 ՀՀ դրամ դրամական ապահովություն:

Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին, գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացած քաղաքացիները:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն:

Իսկ թե ինչն է ստիպել հանդես գալ նման նախաձեռնությամբ, պատգամավորը նաև նախագծում առանձնացրել է ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Վերլուծելով վերջին 10 տարիների արդյունքները՝ ստացվել է, որ զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Պարտադիր զիրնվորական ծառայության ժամկետը մեր երկրում 24 ամիս է, մինչդեռ հարևան Վրաստանում 6-11 ամիս, Թուրքիայում՝ 6, Ադրբեջանում՝ 18 ամիս: Ծառայության ժամկետի երկար լինելը ծառայության գրավչության վրա ազդող հիմնական գործոններից է:

Ծառայության ժամկետի երկար լինելով և այլ գործոններից ելնելով՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով:

Մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: (2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից):

Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ պատրվակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում (2010-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ քրեական օերնսգրքի 461-րդ հոդվածով (նախկին 327-րդ հոդված) հարուցված քրեական գործերից 2, 494-ը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով):

Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:

Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գործում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հսկողության ներքո և  գործունեություն է ծավալում հրավառության և վառոդի արտադրության ոլորտում։

Սա Սպահանի նմանատիպ ընկերություններում պայթյունների առաջին դեպքը չէ։ 

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ երկուսի։ Ցավոք, Ուկրաինան և Մոլդովան բացակայելու են։

Ներկա կլինի ինը պետության ղեկավար», – ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներից ովքեր են մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։

Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։

Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։

Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում են կառավարությունը։

ՀՀ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ սահմանապահ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։

ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։

ArmLur.am-ի տղեկությունների համաձայն՝ Արմավիրի ՔԿՀ-ում դատպարտյալներից մեկին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ ինչ-որ իր է կուլ տվել։

Արդյունքում դատապարտյալները բանտում սկսել են օգնություն կանչել և վերջիններիս օգնության կանչերին արձագանքել է ՔԿՀ-ի ղեկավար կազմը և դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Հիվանդանոցում նա մահացել է։

ՔԿՀ լրատվական ծառայությունից կայքին հայտնել են. «Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը»:

Հարկ է նշել, որ այս տարի սա արդեն 11-րդ դատապարտյալի մահվան դեպքն է գրանցվում։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը: 

«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը և իրենց դիրքորոշումը:

Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն 2 ամսով երկարացնելու են 40 հազարով աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը: Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը որոնք բարելավման կարիք ունեն, նրանք ընդունել են դրանք»,- ասաց նա:

Իսկանդարյանը նաև նշեց, որ միևնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում, և խնդրել են իրենց կարծիքը և իրենք էլ ներկայացրել են իրենց ծրագրերը:

«Առաջիկայում համատեղ աշխատելու ենք և 10 օրվա ընթացքում Խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարած աշխատանքի մասին, որից հետո մեր հայրենակիցները կգնահատեն մեր աշխատանքը, և եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքը անելու, մենք կաշկանդված չենք և գնալու ենք այդ քայլին:

Ինչ վերաբերում է խորհրդի հետագա գործունեությանը գիտեք, որ նախագահ Շահրամանյանը առաջարկել է Արցախի ներկայացուցչությունում շարունակել գործունեությունը, գիտեք նաև որ ունենք լուրջ ֆինանսական խնդիրներ: Կարծում եմ՝ մենք կորոշենք մեր հետագա գործառույթը իրականացնել ներկայացուցչությունից»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: «Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ, այդ շահերը տեղավորվում են նաև տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում:

Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ՝ որպես Վրաստանի նախագահ: «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք-կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»,- ասել է Վրաստանի նախագահն՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին: Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը՝ համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման:

Ֆոտո

Իրանը կարող է նաև հարվածել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազային․ Մի՛ անցեք Իրանի կարմիր գիծը

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու ծրագրին

Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ

Էր-Ռիադը Կատարին կաջակցի՝ Իրանի դեմ պատասխան գործողություններում. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

Մենք շարունակելու ենք պատասխան հարվածները ԱՄՆ-ի վրա.Իրան. Reuters

Իրանի հարձակումը Ալ Ուդեյդ բազայի վրա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է. Կատարի ԱԳՆ

Կատարի Ալ Ուդեյդի ԱՄՆ ավիաբազային հասցվել է առնվազն վեց իրանական հրթիռային հարված

Իրանական հրթիռները ճշգրիտ հարվածել են ԱՄՆ բազաներին․ Ալ-Մայադին

Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times

ԱՄՆ ՀՕՊ համակարգը սխալմամբ իսրայելական ԱԹՍ է խոցել

Իրանն հարձակումների մասին մի քանի ժամ առաջ էր տեղեկացրել Միացյալ Նահանգներին. Reuters

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին անօրինական են. Պետք է ասել այն, ինչ կա. Մակրոն

Պարսից ծոցի գրեթե ինը պետություններ ցնցվել են Իրանի կողմից զանգվածային համակարգված գործողությունից․ Սա վերջը չէ․ ԻՀՊԿ

Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ