Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյանը՝ Կավելաշվիլիին
Հունիսի 15, 2025

Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյանը՝ Կավելաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: «Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ, այդ շահերը տեղավորվում են նաև տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում:

Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ՝ որպես Վրաստանի նախագահ: «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք-կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»,- ասել է Վրաստանի նախագահն՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին: Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը՝ համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս պահին Իրանը հրթիռակոծում է Իսրայելը

Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս ավերիչ հարվածներ հասցնել Իսրայելին

Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

ՔՊ-ական նախկին թաղապետ է կալանավորվել

Ժամեր առաջ իսրայելական 2 ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները. Վարդան Ոսկանյան

Իսրայելը հարվածում է թիրախներին, Իրանի ՀՕՊ-ը հետ է մղում

Եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ այն կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ. Նարեկ Մալյան

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ

Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան Իրանի դեմ, ավելի հզոր պատասխան կստանա. Փեզեշքիան

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի