Իրանի վրա հարձակման հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Իսրայելի ղեկավարության վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
▪️Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
▪️Անընդունելի են ինքնիշխան պետության, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգիայի ենթակառուցվածքների վրա չհրահրված հարվածները։
▪️Իսրայելը գիտակցված ընտրություն է կատարել լարվածության հետագա սրման և խաղադրույքների բարձրացման օգտին։
▪️Ռուսաստանը վճռականորեն համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համար ռազմական լուծում չկա։